ԵՍԱՅԻԱ12
- 1Եւ այն օրը կ’ասես. Ով Տէր, ես գովում եմ քեզ, որ ինձ վերայ բարկացար. Բարկութիւնդ ետ դառաւ, եւ ինձ մխիթարեցիր։
- 2Ահա Աստուած է իմ փրկութիւնը. Ես յոյս ունիմ եւ չեմ վախենալ. Որովհետեւ իմ զօրութիւնն ու գովասանքը Տէր Եհովան է, եւ նա ինձ փրկութիւն եղաւ։
- 3Եւ դուք ուրախութեամբ ջուր կ’քաշէք փրկութեան աղբիւրներիցը։
- 4Եւ այն օրը կ’ասէք. Գովեցէք Տիրոջը, կանչեցէք նորա անունը, պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը. Յիշեցէք որ բարձր է նորա անունը։
- 5Օրհներգեցէք Տիրոջը, որ մեծամեծ բաներ է արել, սորանք իմացուած են բոլոր երկրումը։
- 6Աղաղակիր եւ ցնծացիր, ով Սիօնի բնակչուհի, որովհետեւ մեծ է քո միջումը Իսրայէլի Սուրբը։