ԵՍԱՅԻԱ10
  • 1Վա՜յ անօրէն կանոններ դնողներին, եւ այն դպիրներին, որ անիրաւութիւն են գրում.
  • 2Աղքատների դատաստանը ծռելու համար, եւ իմ ժողովրդի տնանկների իրաւունքը յափշտակելու, որբեւայրիները նորանց աւարը լինելու համար եւ որ որբերին կողոպտեն։
  • 3Եւ ի՞նչ էք անելու այցելութեան օրը, եւ այն կործանման ժամանակին՝ որ գալիս է հեռուանց, դէպի ո՞ւմ էք վազելու օգնութեան համար, եւ ո՞ւր էք ձգելու ձեր փառքը։
  • 4Եթէ ոչ՝ գերիների մէջ ծռուին, եւ սպանուածների մէջ ընկնեն։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։
  • 5Վա՜յ Ասորեստանին՝ իմ բարկութեան գաւազանին, որի ձեռքի ցուպը իմ ցասումն է։
  • 6Մի կեղծաւոր ազգի դէմ եմ ուղարկելու նորան, եւ իմ բարկացած ժողովրդի վերայ նշանակելու եմ նորան, աւար աւարելու եւ կողոպուտ կողոպտելու համար, եւ որ նորան ոտնահար անէ ինչպէս փողոցների ցեխը։
  • 7Բայց նա այնպէս չէ մտածում, եւ նորա սիրտը այնպէս չէ խորհում, այլ նորա սրտինը փչացնել է, եւ շատ ազգեր բնաջինջ անել է։
  • 8Որովհետեւ նա ասում է. Մի՞թէ իմ իշխաններն ամենքն էլ թագաւորներ չեն։
  • 9Մի՞թէ Քարքամիսի պէս չէ Քաղանէն, կամ թէ Արփադի պէս չէ՞ Եմաթը, կամ թէ Դամասկոսի պէս՝ Սամարիա՞ն։
  • 10Ինչպէս որ իմ ձեռքը հասաւ կուռքերի թագաւորութիւններին, եւ նորանց քանդակածոյները շատ էին Երուսաղէմինիցն ու Սամարիայինիցը։
  • 11Մի՞թէ ինչպէս որ արել եմ Սամարիային եւ նորա կուռքերին, նոյնպէս չե՞մ անելու նաեւ Երուսաղէմին եւ նորա կուռքերին։
  • 13Որովհետեւ նա ասում է, Իմ ձեռքի ուժովն արի եւ իմ իմաստութեամբը, որովհետեւ ես խելօք եմ, եւ ազգերի սահմանները վերցրի, եւ նորանց պաշարները յափշտակեցի, եւ նուաճեցի զօրաւորի պէս նորանց գահակալներին։
  • 14Եւ իմ ձեռքը հասաւ ազգերի ստացուածքին ինչպէս մի բոյնի, եւ թողուած ձգուած ձուեր հաւաքելու պէս ես հաւաքեցի բոլոր երկիրը. Եւ չ’կար մի թեւ շարժող, կամ բերան բացող եւ ճիչ հանող։
  • 15Մի՞թէ կացինը կ’պարծենայ իրանով կտրողի դէմ, կամ սղոցը կ’գոռոզանա՞յ իրանով քաշողի դէմ. Իբր թէ գաւազանը շարժէր իրան վեր առնողին, իբր թէ ցո՜ւպը բարձրացնում լինէր՝ փայտ չ’լինելով։
  • 16Նորա համար Տէրը՝ Զօրաց Տէրը նորա պարարտների դէմ նիհարութիւն պիտի ուղարկէ, եւ նորա փառքի տակին պիտի հրդեհուի հրդեհը՝ ինչպէս բոցավառ հրդեհութիւն։
  • 17Եւ Իսրայէլի Լոյսը հուր պիտի դառնայ եւ նորա Սուրբը՝ բոց, եւ այրէ ու սպառէ նորա փուշն ու ցախը մէկ օրում։
  • 18Եւ նորա անտառի եւ նորա բարեբեր ագարակի փառքը պիտի փչացնէ՝ հոգին էլ մարմինն էլ. Եւ նա հաշող մաշողի պէս կ’լինի։
  • 19Եւ նորա անտառի ծառերի մնացորդը սակաւաթիւ կ’լինի, եւ մի երեխայ կարող էր նորանց գրել։
  • 20Եւ այն օրը կ’լինի, որ Իսրայէլի մնացորդը եւ Յակոբի տան ազատուածները այլ եւս պիտի չ’ապաւինեն իրանց զարկողին, այլ պիտի ապաւինեն Եհովայ՝ Իսրայէլի Սուրբին՝ ճշմարտութեամբ։
  • 21Մնացորդը պիտի դառնայ, Յակոբի մնացորդը՝ դէպի Հզօր Աստուածն պիտի դառնայ։
  • 22Որովհետեւ եթէ քո ժողովուրդը, ով Իսրայէլ, ծովի աւազին չափ լինի, նորանցից մէկ մնացորդ է ետ դառնալու. աւերումը որոշուած է, յորդում է արդարութիւն։
  • 23Որովհետեւ աւերումը եւ որոշումը անում է Տէրը՝ Զօրաց Տէրը բոլոր երկրի մէջ։
  • 24նորա համար Զօրաց Եհովայ Տէրը այսպէս է ասում. Ով իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիօնումը, Ասորեստանից մի վախենար. Նա քեզ զարկում է գաւազանով, եւ իր մահակը բարձրացնում է քեզ վերայ Եգիպտոսին պէս։
  • 25Որովհետեւ շատ փոքրիկ ժամանակ էլ կայ, որ յետոյ ցասումը կ’վերջանայ, եւ իմ բարկութիւնը կ’լինի նորանց փչացնելու համար։
  • 26Եւ Զօրաց Տէրը կ’բարձրացնէ նորա վերայ խարազանը՝ Օրէբ վէմի մօտ Մադիամի հարուածին նման. Եւ իր գաւազանը ծովի վերայ է, եւ նա կ’բարձրացնէ նորան ինչպէս որ Եգիպտոսի վերայ։
  • 27Եւ այն օրը կ’լինի որ նորա բեռը վեր կ’առնուի քո ուսիցը, եւ նորա լուծը՝ քո պարանոցի վերայից, եւ լուծը պիտի կոտրուի ճարպի պատճառովը։
  • 28Գալիս է Անգէն, անցնում է Մագրոնը, Մաքմասումը տեղաւորում է իր կահ կարասիքը.
  • 29Անցնում են անցքովը, Գաբայումն օթեւանում, Ռաման սարսափում է, Սաւուղի Գաբաան փախչում.
  • 30Ձայնովդ բղաւիր, ով Գաղղիմի աղջիկ, ականջ դիր, Լայիս. Խե՜ղճ Անաթովթ.
  • 31Տարագրուեցաւ Մադմենան, Գեբիմի բնակիչները շտապում են պրծնելու.
  • 32Այսօր էլ Նոբումը պիտի կենայ եւ ձեռքը շարժէ Սիօնի աղջկան սարի վերայ՝ Երուսաղէմի բլուրի վերայ։
  • 33Ահա Զօրաց Եհովայ Տէրը կտորելու է ճիւղերը ահաւոր զօրութեամբ, եւ հասակով բարձրերը պիտի կրճատուին, եւ բարձրացածները պիտի ցածանան.
  • 34Եւ նա պիտի կտրէ անտառի ծմակները կացինով, եւ Լիբանանը վայր պիտի ընկնի Հզօրի միջոցովը։
← Ցանկ