ԺՈՂՈՎՈՂ1
- 1Երուսաղէմում թագաւոր՝ Դաւիթի որդի Ժողովողի խօսքերը.
- 2Ունայնութիւն ունայնութեանց՝ ասեց Ժողովողը, ունայնութիւն ունայնութեանց, բոլորը ունայն է։
- 3Ի՞նչ օգուտ ունի մարդս իր բոլոր տառապանքիցը, որ քաշում է արեգակի տակին։
- 4Մի ազգ գնում է, եւ մի ազգ գալիս է, բայց երկիրը յաւիտեան կանգնած կայ։
- 5Եւ արեգակը ծագում է եւ արեգակը մար մտնում, եւ դէպի իր տեղը շտապում՝ եւ այնտեղ էլի ծագում։
- 6Քամի գնում է դէպի հարաւ եւ դառնում դէպի հիւսիս, դառնում դառնում գնում է, եւ իր դարձուածքներովը դարձեալ ետ է գալիս քամին։
- 7Ամեն գետերը գնում են ծովը, բայց ծովը չէ լցվում. Այնտեղը ուր որ գնում են գետերը, կրկին այնտեղ են դառնում որ գնան։
- 8Ամեն խօսքերը տկար են, մարդ չէ կարող ասել. աչքը չէ կշտանում տեսնելուց, եւ ականջը չէ լցվում լսելուց։
- 9Ինչ որ եղել էր, նա էլ կ’լինի. Եւ ինչ որ արուած էր, նա էլ կ’անուի. Եւ արեգակի տակին բնաւ մի նորա բան չ’կայ։
- 10Կա՞յ արդեօք մի այնպիսի բան, որի համար ասուի թէ սա նոր է. Արդէն հին դարերից եղած է նա, որ մեզանից առաջ եղել են։
- 11Առաջինների յիշատակը չ’կայ. Նաեւ այն յետինների համար էլ, որ գալու են՝ յիշատակ չէ լինելու նորանց մօտ, որ յետոյ են գալու։
- 12Ես Ժողովողս թագաւոր էի Իսրայէլի վերայ Երուսաղէմումը։
- 13Եւ իմ սիրտը տուի, որ որոնեմ եւ քննեմ իմաստութեամբ ամեն ինչ որ գործվում է երկնքի տակ. Սա մի չարաչար զբաղմունք է, որ Աստուած տուել է մարդկանց որդիներին, որ նորանով զբաղուին։
- 14Ես տեսայ այն բոլոր գործերը՝ երկնքի տակ գործուած. Եւ ահա բոլորն ունայն էր, քամիի աշխատանք՝՝ էր։
- 15Ծուռը կարող չէ ուղղուիլ, եւ պակասնորդը կարող չէ հաշուիլ։
- 16Ես խօսեցի իմ սրտի հետ եւ ասեցի. Ահա ես մեծ եմ եւ իմաստութիւնով աւելի հարուստ՝ քան թէ Երուսաղէմումն ինձանից առաջ բոլոր եղածները. Եւ իմ սիրտը շատ իմաստութիւն եւ գիտութիւն է տեսել։
- 17Ես իմ սիրտը տուի իմաստութիւն հասկանալու, եւ գիժութիւնն ու յիմարութիւնն հասկանալու. Հասկացի որ սա էլ է եղել քամիի աշխատանք։
- 18Որովհետեւ շատ իմաստութեան հետ շատ տրտմութիւն կայ, եւ գիտութիւն աւելացնողը վիշտն էլ է աւելացնում։