ԱՌԱԿԱՑ9
  • 1Իմաստութիւնը շինեց իր տունը, տաշեց նորա եօթը սիւները.
  • 2Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաեւ պատրաստեց իր սեղանը.
  • 3Նա ուղարկեց իր աղախիններին, կանչում է քաղաքի բարձր տեղերի գլխին.
  • 4Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի. Եւ պակասամիտին ասում է.
  • 5Եկէք կերէք իմ հացիցը, եւ խմեցէք իմ խառնած գինիիցը։
  • 6Թողեցէք յիմարութիւնը, եւ ապրեցէք. Եւ վարուեցէք խոհեմութեան ճանապարհումը։
  • 7Ծաղր անողին խրատողը իր վերայ անարգանք է առնում, եւ ամբարշտին յանդիմանողը՝ իր արատը։
  • 8Ծաղր անողին մի յանդիմանիր, որ քեզ չ’ատէ, յանդիմանիր իմաստունին, եւ նա քեզ կ’սիրէ։
  • 9Գիտութիւն տուր իմաստունին, եւ էլ աւելի իմաստուն կ’դառնայ. Արդար մարդին սովորեցրու, եւ նա կ’աւելացնէ ուսումը։
  • 10Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար.
  • 11Որովհետեւ քո օրերն ինձանով կ’շատանան, եւ քո կեանքի տարիները կ’աւելացնես։
  • 12Եթէ իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն. Եթէ ծաղր անող ես, միայն դու ես վնասը քաշելու։
  • 13Յիմարութիւնը աղաղակող կնկայ պէս կ’լինի, անմիտ է եւ մի բան չ’գիտէ.
  • 14Եւ նստում է իր տան մուտքումը քաղաքի բարձր տեղերի աթոռի վերայ.
  • 15Աղաղակելով ճանապարհի անցուդարձողներին, որ ուղիղ գնում են իրանց ճանապարհները.
  • 16Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի, եւ պակասամիտին ասում է,
  • 17Գողացուած ջուրերը քաղցր են լինում, եւ ծածուկ հացը՝ ախորժելի։
← Ցանկ