ԱՌԱԿԱՑ9
- 1Իմաստութիւնը շինեց իր տունը, տաշեց նորա եօթը սիւները.
- 2Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաեւ պատրաստեց իր սեղանը.
- 3Նա ուղարկեց իր աղախիններին, կանչում է քաղաքի բարձր տեղերի գլխին.
- 4Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի. Եւ պակասամիտին ասում է.
- 5Եկէք կերէք իմ հացիցը, եւ խմեցէք իմ խառնած գինիիցը։
- 6Թողեցէք յիմարութիւնը, եւ ապրեցէք. Եւ վարուեցէք խոհեմութեան ճանապարհումը։
- 7Ծաղր անողին խրատողը իր վերայ անարգանք է առնում, եւ ամբարշտին յանդիմանողը՝ իր արատը։
- 8Ծաղր անողին մի յանդիմանիր, որ քեզ չ’ատէ, յանդիմանիր իմաստունին, եւ նա քեզ կ’սիրէ։
- 9Գիտութիւն տուր իմաստունին, եւ էլ աւելի իմաստուն կ’դառնայ. Արդար մարդին սովորեցրու, եւ նա կ’աւելացնէ ուսումը։
- 10Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար.
- 11Որովհետեւ քո օրերն ինձանով կ’շատանան, եւ քո կեանքի տարիները կ’աւելացնես։
- 12Եթէ իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն. Եթէ ծաղր անող ես, միայն դու ես վնասը քաշելու։
- 13Յիմարութիւնը աղաղակող կնկայ պէս կ’լինի, անմիտ է եւ մի բան չ’գիտէ.
- 14Եւ նստում է իր տան մուտքումը քաղաքի բարձր տեղերի աթոռի վերայ.
- 15Աղաղակելով ճանապարհի անցուդարձողներին, որ ուղիղ գնում են իրանց ճանապարհները.
- 16Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի, եւ պակասամիտին ասում է,
- 17Գողացուած ջուրերը քաղցր են լինում, եւ ծածուկ հացը՝ ախորժելի։
- 18Բայց նա չ’գիտէ որ այնտեղ մահացեալներ կան, դժոխքի անդունդներումն են նորա հրաւիրուածները։