ԱՌԱԿԱՑ5
  • 1Որդեակս, մտիկ տուր իմ իմաստութեանը, եւ ականջ դիր իմ հանճարին,
  • 2Որ խոհեմութիւն պահես, եւ քո շրթունքները գիտութիւն պահեն։
  • 3Որովհետեւ օտար կնկայ շրթունքները մեղրի խորիսխ են կաթեցնում, եւ նորա քիմքը իւղից կակուղ է.
  • 4Բայց նորա վախճանը դառն է օշինդրի պէս, սուր է երկսայրի սուրի պէս։
  • 5Նորա ոտները իջնում են մահը, դժոխքին են հասնում նորա քայլերը։
  • 6Կեանքի ճանապարհովը նա բնաւ չի գնալ, նորա ճանապարհները փոփոխական են. Դու չ’գիտես։
  • 7Եւ հիմա, որդեակք, ինձ լսեցէք, եւ մի հեռանաք իմ բերանի խօսքերիցը։
  • 8Այն կնկանից հեռու պահիր քո ճանապարհը, եւ չ’մօտենաս նորա տան դռանը.
  • 9Որ մի գուցէ քո փառքն ուրիշներին տաս, եւ քո տարիներն անողորմին։
  • 11Եւ դու քո վերջումը հառաչես, երբոր միսդ ու մարմինդ կ’մաշուին.
  • 12Եւ ասես. Ի՜նչպէս ես խրատը ատեցի, եւ սիրտս անարգեց յամդիմանութիւնը.
  • 13Եւ չ’լսեցի ինձ խրատողի ձայնը, եւ իմ ականջները չ’տուի իմ ուսուցիչներին։
  • 14Քիչ է մնացել որ ամեն մի չարութեան մէջ լինիմ, ժողովքի եւ ժողովրդի մէջ լինելովս։
  • 15Դու քո ջրակոյտիցը ջուր խմիր, եւ քո ջրհորի միջիցը հոսող ջուրերը։
  • 16Քո աղբիւրները տարածուին դրսումը, հրապարակներումը՝ ջրերի վտակները։
  • 17Մինակ քոնը լինին, եւ ոչ թէ օտարներինը եւ քոնը։
  • 18Թող քո աղբիւրը օրհնեալ լինի, եւ ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ.
  • 19Նա քեզ սիրելի եղնիկի եւ շնորհալի այծեամի պէս լինի, նորա ստինքները թող քեզ կշտացնեն ամեն ժամանակ, նորա սիրովը միշտ զմայլիս։
  • 20Եւ ի՞նչու համար, որդեակս, օտարի սիրովն զմայլիս, եւ օտար կնկայ ծոցը գրկես։
  • 21Որովհետեւ Տիրոջ աչքի առաջին են մարդիս ճանապարհները, եւ նա ուղղում է նորա բոլոր շաւիղները։
  • 22Չարագործին պիտի բռնեն նորա անօրէնութիւնները, եւ նա պիտի բռնուի իր մեղքի չուաններովը։
  • 23Նա պիտի մեռնի առանց խրատի, եւ պիտի մոլորուի իր յիմարութեան շատութիւնովը։
← Ցանկ