ԱՌԱԿԱՑ31
- 1Լեմուէլ թագաւորի խօսքերը, այն պատգամը որով նորան խրատեց իր մայրը.
- 2Ի՞նչ ասեմ, որդիս. Ի՞նչ, ով հարազատ որդիս. Ի՞նչ, ով իմ ուխտերի որդին.
- 3Քո զօրութիւնը մի տար կնիկներին, ոչ էլ քո ճանապարհները այն կանանցը, որ փչացնում են թագաւորներին։
- 4Ով Լեմուէլ, թագաւորների բանը չէ՝ թագաւորների բանը չէ գինի խմելը, եւ ոչ էլ իշխաններինը՝ թէ ո՞ւր է օղին։
- 5Եթէ ոչ՝ կ’խմէ եւ կ’մոռանայ օրէնքը, եւ կ’ծռէ ամեն տառապեալի դատը։
- 6Օղին կորչողին տուէք, եւ գինին՝ դառնահոգիներին.
- 7Թող խմէ եւ մոռանայ իր աղքատութիւնը, եւ իր տառապանքը այլ եւս չ’յիշէ։
- 8Դու բերանդ բաց համրի համար, եւ ամեն անխնամների դատի համար։
- 9Բաց բերանդ, դատիր արդարութեամբ, եւ տես աղքատի եւ տնանկի դատը։
- 10Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. Նորա գինը աւելի է քան թէ գոհարները։
- 11Նորա վերայ վստահ է իր մարդի սիրտը, եւ շահի կարօտութիւն չի լինիլ։
- 12Նա նորան բարիք կ’հատուցանէ եւ ոչ թէ չարիք, իր կեանքի բոլոր օրերումը։
- 13Նա կ’որոնէ բուրդ եւ քթան, եւ կ’գործէ իր ձեռքի յօժարութեամբը.
- 14Նա վաճառականի նաւերին կ’նմանուի, հեռուից կ’գայ նորա հացը։
- 15Նա դեռ գիշերն է վեր կենում եւ իր տան կերակուրը տալիս, եւ իր աղախիններին՝ բաժինը։
- 16Արտի վերայ է մտածում եւ նորան ծախու առնում, իր ձեռքի արդիւնքիցը այգի է տնկում։
- 17Իր մէջքը պնդացնում է զօրութիւնով, եւ զօրացնում է իր բազուկները։
- 18Նա ճաշակում է, որ իր աշխատանքը լաւ է. Նորա ճրագը գիշերը չէ հանգչում։
- 19Նա իր ձեռքը մեկնում է իլիկին, եւ իր ափովը՝ ճախարակը բռնում։
- 20Նա իր ձեռքը տարածում է դէպի աղքատը, եւ ձեռքը մեկնում է տնանկին։
- 21Նա չէ վախենում ձիւնից իր տան համար, որովհետեւ բոլոր ընտանիքը կրկնահանդերձ են հագած։
- 22Նա ծածկոցներ է շինում իր համար, նորա հանդերձները բեհեզ է եւ ծիրանի։
- 23Նորա մարդը յայտնի է դռներումը, երբոր նստում է երկրի ծերերի հետ։
- 24Նա կտաւ է շինում եւ ծախում, եւ գօտի է տալիս վաճառականին.
- 25Փառք եւ պատիւ է նորա հանդերձը, եւ ուրախ է ապագայ օրուայ համար։
- 26Նա իր բերանը բանում է իմաստութիւնով, եւ նորա լեզուի վերայ շնորհալի օրէնք կայ։
- 27Նա մտիկ է անում իր տան ընթացքին, եւ ծոյլ ծոյլ չէ ուտում հացը։
- 28Նորա որդիքը կանգնում են եւ նորան երանի տալիս, նորա մարդը կանգնում է եւ գովասանում նորան.
- 29Շատ աղջիկներ են առաքինութիւն գործել, բայց դու նորանց ամենիցն էլ գերազանց եղար.
- 30Սուտ է վայելչութիւնը, եւ ունայն՝ գեղեցկութիւնը. Այն կինը որ վախենում է Տէրիցը՝ նա կ’գովուի։
- 31Տուէք նորան իր ձեռքի արդիւնքիցը, եւ նորա գործերը գովեն նորան դռներումը։