ԱՌԱԿԱՑ30
  • 1Յակէեան Ագուրի խօսքերը. Այսինքն այն մարգարէական պատգամը, որ նա ասեց Իթիէլին, Իթիէլին եւ Ուքալին։
  • 2Յիրաւի ես ամեն մարդից աւելի թանձրամիտ եմ, եւ մարդկային խոհեմութիւն չ’ունիմ.
  • 3Եւ իմաստութիւն չեմ սովորել, եւ Ամենասուրբի գիտութիւնը չ’գիտեմ։
  • 4Ո՞վ վեր ելաւ երկինքը եւ իջաւ, ո՞վ ժողովեց քամին իր բուռերի մէջ. Ո՞վ ծրարեց ջուրը հանդերձումը, ո՞վ հաստատեց երկրիս բոլոր ծայրերը. Ի՞նչ է նորա անունը, եւ ի՞նչ է նորա որդիի անունը. Արդեօք գիտե՞ս։
  • 5Աստուծոյ ամեն խօսքերը մաքրուած են. նա ասպար է իրան ապաւինողների համար։
  • 6Չ’աւելացնես նորա խօսքերի վերայ, որ մի գուցէ քեզ յանդիմանէ, եւ դու ստախօս երեւաս։
  • 7Քեզանից երկու բան եմ խնդրում, ինձանից մի արգիլեր ես դեռ չ’մեռած.
  • 8Ունայն եւ սուտ խօսքը հեռացրու ինձանից, աղքատութիւն կամ հարստութիւն ինձ մի տար, ինձ համար որոշուած հացովը կերակրիր ինձ։
  • 9Չ’լինի որ կշտանամ եւ քեզ ուրանամ, եւ ասեմ՝ Ո՞վ է Տէրը. Եւ չ’լինի որ չքաւորանամ եւ գողանամ, եւ զուր յիշեմ իմ Աստուծոյ անունը։
  • 10Մի ծառայից իր Տիրոջ մօտ մի՛ բամբասիր, որ քեզ չ’անիծէ եւ դու յանցաւոր գտնուիս։
  • 11Ազգ կայ որ անիծում է իր հօրը, եւ իր մօրը չէ օրհնում։
  • 12Ազգ կայ որ իր աչքին մաքուր է երեւում, բայց իր աղբիցը չէ մաքրուած։
  • 13Ազգ կայ որ աչքերը շատ բարձր են, եւ նորա արտեւանունքները վեր վեր են գնում։
  • 14Ազգ կայ, որի ատամները սուրեր են, որի ժանիքները դանակներ են, որ աղքատներին ուտէ երկրիս վերայից, եւ տնանկներին՝ մարդկանց միջիցը։
  • 15Տզրուկը երկու աղջիկ ունի, որոնք են՝ տուր տուր. Նոյնպէս եւ երեք են որ չեն կշտանում, եւ չորս են որ չեն ասիլ Հերիք է.
  • 17Այն աչքը որ իր հօրը կ’ծաղրէ եւ կ’անարգէ իր մօրը հնազանդել, նորան պիտի փորեն ձորի ագռաւները, եւ նորան պիտի ուտեն արծիւի ձագերը։
  • 18Երեք բան կայ որ ինձ համար զարմանալի են, եւ չորսը՝ որոնց չեմ հասկանում.
  • 19Արծիւի ճանապարհը երկնքի երեսին, օձի ճանապարհը ապառաժի վերայ, ծովի մէջ նաւի ճանապարհը, եւ մարդիս ճանապարհը աղջկայ մօտ։
  • 20Այնպէս է շնացող կնոջ ճանապարհը. Ուտում է եւ բերանը սրբում, եւ ասում. Չար բան չեմ արել։
  • 21Երեք բանի տակին դողում է երկիրը, եւ չորս բան կայ, որոնց նա չէ կարող տանել.
  • 22Ծառան՝ երբոր թագաւորէ, եւ յիմարը՝ երբոր հացով կշտանայ.
  • 23Ատելի կինը՝ երբոր ամուսնանայ, եւ աղախինը՝ երբոր իր տիկնոջը ժառանգ դառնայ։
  • 24Չորս բան կայ, որ երկրի փոքրերն են, բայց իմաստուններից իմաստուն են.
  • 25Մրջիւնները որ մի զօրաւոր ժողովուրդ չեն, բայց իրանց հացը ամառն են պատրաստում։
  • 26Ճագարները որ մի ուժեղ ժողովուրդ չեն, բայց իրանց տունը ապառաժումն են շինում։
  • 27Մարախները թագաւոր չ’ունին, բայց գունդ գունդ դուրս են գալիս ամենքը։
  • 28Մողէսը կպչում է ձեռքերովը պատերին, բայց թագաւորական պալատներումն է նա։
  • 29Երեք են որ գեղեցիկ են գնում, եւ չորս են, որ գեղեցիկ ընթացք ունին.
  • 30Առիւծը որ գազաններից զօրաւորն է, եւ ոչ մի բանի երեսից ետ չի դառնալ։
  • 31Միջապինդը, եւ նոխազը, եւ թագաւորը որի զօրքը իր հետն է։
  • 32Եթէ յիմարութիւն արիր հպարտանալովդ, կամ եթէ մի չար բան մտածեցիր՝ ձեռքդ դիր բերանիդ.
  • 33Որովհետեւ կաթի ծեծելուց կոգի դուրս կ’գայ, եւ քիթը ծեծելուց արիւն դուրս կ’գայ. Եւ բարկութիւնը գրգռելուց կռիւ դուրս կ’գայ։
← Ցանկ