ԱՌԱԿԱՑ18
- 1Ինքնահաճոյ մարդը ցանկութիւն է որոնում. Ամեն յաջողակութեան դէմ բորբոքվում է։
- 2Յիմարը չի ախորժիլ խոհեմութիւնից, այլ իր սրտինը կ’յայտնէ։
- 3Ամբարիշտը գալիս՝ անարգանքն էլ կ’գայ, եւ նախատինքի հետ՝ խայտառակութիւնը։
- 4Խոր ջուրեր են մարդիս բերանի խօսքերը, բղխող գետ է իմաստութեան աղբիւրը։
- 5Լաւ չէ ամբարշտին աչառութիւն անել՝ արդարին դատաստանումը ծռելու համար։
- 6Յիմարի շրթունքը կռիւի մէջ կ’մտնեն, եւ նորա բերանը ծե՜ծ է կանչում։
- 7Յիմարի բերանը կործանում է իրան համար, եւ նորա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։
- 8Քսու մարդկանց խօսքերը քաղցր պատառների պէս են, նորանք էլ են իջնում փորի ներսերը։
- 9Իր գործումը թոյլ լինողն էլ փչացնողի եղբայրն է։
- 10Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նորա մէջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում։
- 11Հարուստի ստացուածքն իր ամուր քաղաքն է, եւ բարձր պարսպի նման է նորա երեւակայութիւնումը։
- 12Կործանումից առաջ հպարտանում է մարդիս սիրտը. Բայց փառքից առաջ գնում է խոնարհութիւնը։
- 13Ով որ բանը չ’լսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ։
- 14Մարդիս հոգին ուտում է իր հիւանդութիւնը, բայց կոտրած սիրտն ո՞վ կարող է տանել։
- 15Խոհեմ սիրտը գիտութիւն կ’շահէ. Եւ իմաստունների ականջը գիտութիւն կ’որոնէ։
- 16Մարդիս ընծան տեղ է բանում նորա համար, եւ նորան տանում է մեծամեծների առաջին։
- 17Արդար է երեւում դատն առաջ սկսողը, բայց ոսոխը գալիս է եւ քննում նորան։
- 18Վիճակը դադարեցնում է վէճերը, եւ զօրաւորներին բաժանում է։
- 19Վիրաւորուած եղբայրը ամուր քաղաքից պինդ է. Եւ վէճերը բերդի նիգերին են նման։
- 20Մարդիս բերանի պտղիցը կ’կշտանայ նորա փորը. Նա կ’կշտանայ իր շրթունքների արդիւնքիցը։
- 21Մահն ու կեանքը լեզուի ձեռքին է, եւ նորան սիրողը կ’ուտէ նորա պտուղը։
- 22Ամուսնուհի գտնողը բարիք է գտել եւ Տէրիցը շնորհք ստացել։
- 23Աղաչանքներով է խօսում աղքատը, բայց հարուստը կոշտ է պատասխանում։
- 24Բարեկամներ ունեցող մարդը վնաս կ’քաշէ՝՝, բայց բարեկամ կայ որ եղբօրից աւելի հաստատ է։