ԱՌԱԿԱՑ18
  • 1Ինքնահաճոյ մարդը ցանկութիւն է որոնում. Ամեն յաջողակութեան դէմ բորբոքվում է։
  • 2Յիմարը չի ախորժիլ խոհեմութիւնից, այլ իր սրտինը կ’յայտնէ։
  • 3Ամբարիշտը գալիս՝ անարգանքն էլ կ’գայ, եւ նախատինքի հետ՝ խայտառակութիւնը։
  • 4Խոր ջուրեր են մարդիս բերանի խօսքերը, բղխող գետ է իմաստութեան աղբիւրը։
  • 5Լաւ չէ ամբարշտին աչառութիւն անել՝ արդարին դատաստանումը ծռելու համար։
  • 6Յիմարի շրթունքը կռիւի մէջ կ’մտնեն, եւ նորա բերանը ծե՜ծ է կանչում։
  • 7Յիմարի բերանը կործանում է իրան համար, եւ նորա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։
  • 8Քսու մարդկանց խօսքերը քաղցր պատառների պէս են, նորանք էլ են իջնում փորի ներսերը։
  • 9Իր գործումը թոյլ լինողն էլ փչացնողի եղբայրն է։
  • 11Հարուստի ստացուածքն իր ամուր քաղաքն է, եւ բարձր պարսպի նման է նորա երեւակայութիւնումը։
  • 12Կործանումից առաջ հպարտանում է մարդիս սիրտը. Բայց փառքից առաջ գնում է խոնարհութիւնը։
  • 13Ով որ բանը չ’լսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ։
  • 14Մարդիս հոգին ուտում է իր հիւանդութիւնը, բայց կոտրած սիրտն ո՞վ կարող է տանել։
  • 15Խոհեմ սիրտը գիտութիւն կ’շահէ. Եւ իմաստունների ականջը գիտութիւն կ’որոնէ։
  • 16Մարդիս ընծան տեղ է բանում նորա համար, եւ նորան տանում է մեծամեծների առաջին։
  • 17Արդար է երեւում դատն առաջ սկսողը, բայց ոսոխը գալիս է եւ քննում նորան։
  • 18Վիճակը դադարեցնում է վէճերը, եւ զօրաւորներին բաժանում է։
  • 19Վիրաւորուած եղբայրը ամուր քաղաքից պինդ է. Եւ վէճերը բերդի նիգերին են նման։
  • 20Մարդիս բերանի պտղիցը կ’կշտանայ նորա փորը. Նա կ’կշտանայ իր շրթունքների արդիւնքիցը։
  • 21Մահն ու կեանքը լեզուի ձեռքին է, եւ նորան սիրողը կ’ուտէ նորա պտուղը։
  • 22Ամուսնուհի գտնողը բարիք է գտել եւ Տէրիցը շնորհք ստացել։
  • 23Աղաչանքներով է խօսում աղքատը, բայց հարուստը կոշտ է պատասխանում։
  • 24Բարեկամներ ունեցող մարդը վնաս կ’քաշէ՝՝, բայց բարեկամ կայ որ եղբօրից աւելի հաստատ է։
← Ցանկ