ԱՌԱԿԱՑ15
- 1Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կ’գրգռէ։
- 2Իմաստունների լեզուն գիտութիւն է ճարտարախօսում, բայց յիմարների բերանը տխմարութիւն է բղխում։
- 3Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին։
- 4Բուժող լեզուն կենաց ծառ է. Բայց լեզուի վերայի նենգութիւնը հոգիի վէրք է։
- 5Յիմարը կ’անարգէ իր հօր խրատը, բայց յանդիմանութիւն պահողը խելացի է։
- 6Արդարի տանը շատ գանձ կայ, բայց ամբարիշտների եկամուտներումը՝ աւերմունք։
- 7Իմաստունների շրթունքները գիտութիւն են տարածում, բայց յիմարների սիրտը այսպէս չէ՝՝։
- 8Անզգամների զոհը զզուանք է Տիրոջ համար, բայց ուղիղների աղօթքը նորան հաճելի է։
- 9Զզուելի է Տիրոջ համար ամբարշտի ճանապարհը, բայց արդարութեան հետեւողին սիրում է նա։
- 10Չար պատիժ կայ ճանապարհից ծռուողի համար, յանդիմանութիւն ատողը կ’մեռնի։
- 11Դժոխքն ու կորուստը Տիրոջ առաջին են. Էլ ո՞ւր մնաց որ մարդկանց որդիների սիրտերը։
- 12Ծաղր անողը չի սիրիլ իր յանդիմանիչին, նա չի գնալ իմաստունների մօտ։
- 13Ուրախ սիրտը կ’զուարթացնէ երեսը, բայց սիրտը վշտանալիս հոգին կ’ճնշուի։
- 14Խոհեմ սիրտը գիտութիւն կ’որոնէ, բայց յիմարների բերանը յիմարութիւնով է սնանում։
- 15Թշուառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջոյք է։
- 16Լաւ է քիչը Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձը՝ խռովութիւնով։
- 17Լաւ է խոտեղէն կերակուր, եւ հետը սէր, քան թէ գէր զուարակը՝ ատելութիւնով։
- 18Բարկացոտ մարդը կռիւ կ’գրգռէ, բայց երկայնամիտը վէճ կ’հանգստացնէ։
- 19Ծոյլի ճանապարհը փշեղէն ցանկի նման է, բայց ուղիղների ճանապարհը հարթուած է։
- 20Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը. Բայց յիմար մարդը կ’անարգէ իր մօրը։
- 21Յիմարութիւնը ուրախութիւն է պակասամիտի համար. Բայց խոհեմ մարդը կ’ուղղէ իր ընթացքը։
- 22Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս, բայց խորհրդականների շատութիւնովը հաստատվում են։
- 23Ուրախութիւն է մարդիս համար իր բերանի յարմար պատասխանը. Եւ խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է։
- 24Կենաց ճանապարհը դէպի վեր է իմաստունի համար, որ խոյս տայ ցածումը դժոխքից։
- 25Հպարտների տունը Տէրը քանդում է, բայց հաստատում է որբեւայրիի սահմանը։
- 26Տիրոջը զզուելի են չար մտածմունքները, բայց մաքուր են պարկեշտ խօսքերը։
- 27Իր տունը քանդում է ով որ ագահութեան մոլի է. Բայց կաշառքներն ատողը կ’ապրի։
- 28Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ, բայց անզգամի բերանը չարութիւններ է բղխում։
- 29Հեռու է Տէրը ամբարիշտներից, բայց լսում է արդարների աղօթքը։
- 30Աչքի զուարթութիւնը ուրախացնում է սիրտը. Բարի լուրը պարարտացնում է ոսկորները։
- 31Կեանքի յանդիմանութիւն լսող ականջը իմաստունների մէջ է բնակվում։
- 32Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց յանդիմանութիւն լսողը խելք կ’շահէ։
- 33Տիրոջ երկիւղն է իմաստութեան խրատը, եւ փառքի առաջին խոնարհութիւն է գնում։