ԱՌԱԿԱՑ15
  • 1Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կ’գրգռէ։
  • 2Իմաստունների լեզուն գիտութիւն է ճարտարախօսում, բայց յիմարների բերանը տխմարութիւն է բղխում։
  • 3Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին։
  • 4Բուժող լեզուն կենաց ծառ է. Բայց լեզուի վերայի նենգութիւնը հոգիի վէրք է։
  • 5Յիմարը կ’անարգէ իր հօր խրատը, բայց յանդիմանութիւն պահողը խելացի է։
  • 6Արդարի տանը շատ գանձ կայ, բայց ամբարիշտների եկամուտներումը՝ աւերմունք։
  • 7Իմաստունների շրթունքները գիտութիւն են տարածում, բայց յիմարների սիրտը այսպէս չէ՝՝։
  • 8Անզգամների զոհը զզուանք է Տիրոջ համար, բայց ուղիղների աղօթքը նորան հաճելի է։
  • 9Զզուելի է Տիրոջ համար ամբարշտի ճանապարհը, բայց արդարութեան հետեւողին սիրում է նա։
  • 10Չար պատիժ կայ ճանապարհից ծռուողի համար, յանդիմանութիւն ատողը կ’մեռնի։
  • 11Դժոխքն ու կորուստը Տիրոջ առաջին են. Էլ ո՞ւր մնաց որ մարդկանց որդիների սիրտերը։
  • 12Ծաղր անողը չի սիրիլ իր յանդիմանիչին, նա չի գնալ իմաստունների մօտ։
  • 13Ուրախ սիրտը կ’զուարթացնէ երեսը, բայց սիրտը վշտանալիս հոգին կ’ճնշուի։
  • 14Խոհեմ սիրտը գիտութիւն կ’որոնէ, բայց յիմարների բերանը յիմարութիւնով է սնանում։
  • 15Թշուառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջոյք է։
  • 16Լաւ է քիչը Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձը՝ խռովութիւնով։
  • 17Լաւ է խոտեղէն կերակուր, եւ հետը սէր, քան թէ գէր զուարակը՝ ատելութիւնով։
  • 19Ծոյլի ճանապարհը փշեղէն ցանկի նման է, բայց ուղիղների ճանապարհը հարթուած է։
  • 20Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը. Բայց յիմար մարդը կ’անարգէ իր մօրը։
  • 21Յիմարութիւնը ուրախութիւն է պակասամիտի համար. Բայց խոհեմ մարդը կ’ուղղէ իր ընթացքը։
  • 22Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս, բայց խորհրդականների շատութիւնովը հաստատվում են։
  • 23Ուրախութիւն է մարդիս համար իր բերանի յարմար պատասխանը. Եւ խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է։
  • 24Կենաց ճանապարհը դէպի վեր է իմաստունի համար, որ խոյս տայ ցածումը դժոխքից։
  • 25Հպարտների տունը Տէրը քանդում է, բայց հաստատում է որբեւայրիի սահմանը։
  • 26Տիրոջը զզուելի են չար մտածմունքները, բայց մաքուր են պարկեշտ խօսքերը։
  • 27Իր տունը քանդում է ով որ ագահութեան մոլի է. Բայց կաշառքներն ատողը կ’ապրի։
  • 28Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ, բայց անզգամի բերանը չարութիւններ է բղխում։
  • 29Հեռու է Տէրը ամբարիշտներից, բայց լսում է արդարների աղօթքը։
  • 30Աչքի զուարթութիւնը ուրախացնում է սիրտը. Բարի լուրը պարարտացնում է ոսկորները։
  • 31Կեանքի յանդիմանութիւն լսող ականջը իմաստունների մէջ է բնակվում։
  • 32Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց յանդիմանութիւն լսողը խելք կ’շահէ։
  • 33Տիրոջ երկիւղն է իմաստութեան խրատը, եւ փառքի առաջին խոնարհութիւն է գնում։
← Ցանկ