ԱՌԱԿԱՑ14
  • 1Կնիկների իմաստունը շինում է իր տունը, բայց յիմարը իր ձեռքովը քանդում է նորան։
  • 2Իր ուղղութեան մէջ վարուողը վախենում է Տէրիցը, բայց իր ճանապարհները ծռածը անարգում է նորան։
  • 3Յիմարի բերանումը գոռոզութեան գաւազան կայ, բայց իմաստունների շրթունքները պահում են նորանց։
  • 4Արջառ չ’լինելիս մսուրը մաքուր է, բայց արդիւնքի առատութիւնը եզի ոյժովն է։
  • 5Ճշմարտութեան վկան սուտ չի խօսիլ, բայց սուտեր կ’փչէ ստախօս վկան։
  • 6Իմաստութիւն է որոնում ծաղր անողը, եւ չ’կայ. Բայց գիտութիւնը դիւրին է բանիմացի համար։
  • 7Յիմար մարդի առաջով գնա, եւ բնաւ չես իմանալ թէ գիտութեան շրթունքներ ունի։
  • 8Խորագէտի իմաստութիւնը իր ճանապարհը հասկանալն է. Բայց յիմարների անմտութիւնը խարդախութիւն է։
  • 9Յիմարները ծաղրում են յանցանքը, բայց ուղիղների մէջ հաճութիւն կայ։
  • 10Սիրտն է զգում իր հոգիի ցաւը, եւ նորա ուրախութեանը օտարը չի խառնուիլ։
  • 11Ամբարիշտների տունը կ’կործանուի, բայց ուղիղների վրանը կ’ծաղկի։
  • 12Կայ ճանապարհ որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վերջը մահուան ճանապարհներ են։
  • 13Ծիծաղելիս էլ սիրտը կ’տրտմի, եւ նորա՝ այսինքն ուրախութեան վերջը սուգ է։
  • 14Խոտորած սիրտը կ’կշտանայ իր ճանապարհներիցը, բայց բարի մարդն՝ ինքն իրանից։
  • 15Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը։
  • 16Իմաստունը վախենում է եւ հեռանում չարիցը, բայց յիմարը վրդովվում է եւ յանձնապաստան լինում։
  • 17Բարկասիրտը յիմարութիւն կ’գործէ, եւ նենգամիտը կ’ատուի։
  • 18Անմիտները յիմարութիւն կ’ժառանգեն, իսկ խորագէտները գիտութեամբ կ’պսակուին։
  • 19Կ’խոնարհուին չարերը բարիների առաջ, եւ ամբարիշտները արդարի դռներին։
  • 20Աղքատն իր ընկերին էլ է ատելի, բայց հարուստին սիրողները շատ են։
  • 21Իր ընկերին անարգողը մեղանչում է, բայց ով որ աղքատներին ողորմէ՝ երանի՜ նորան։
  • 22Չէ՞ որ պիտի մոլորուին չարութիւն խորհողները. Բայց ողորմութիւն ու ճշմարտութիւն կայ բարութիւն մտածողների համար։
  • 23Ամեն աշխատութեան մէջ շահ կայ. Բայց դատարկաբանութիւնը միայն դէպի կարօտութեան է տանում։
  • 24Իմաստունների հարստութիւնը իրանց պսակն է, բայց յիմարների տխմարութիւնը տխմարութիւն կ’մնայ։
  • 25Հոգիներ ազատող է հաւատարիմ վկան, բայց խարդախը սուտեր կ’փչէ։
  • 26Տիրոջ վախումը զօրեղ վստահութիւն կայ. Եւ նորա որդկանց համար ապաւէն պիտի լինի։
  • 27Տիրոջ երկիւղը կենաց աղբիւր է մահուան որոգայթներիցը խոյս տալու համար։
  • 28Ժողովրդի բազմութեան մէջ է թագաւորի պատիւը, բայց ժողովրդի նուազութիւնը իշխանի կործանումն է։
  • 29Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը յիմարութիւն է հանում։
  • 30Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փտութիւն ոսկորներին։
  • 31Աղքատին նեղողը նորա Արարչին է անարգում. Բայց Նորան պատուողը տնանկին կ’ողորմէ։
  • 32Ամբարիշտը դուրս կ’անուի իր չարութեան համար. Բայց արդարը ապաւէն ունի իր մահումը։
  • 33Խոհեմի սրտումը իմաստութիւն կայ, բայց յիմարների սրտինը կ’իմացուի։
  • 35Թագաւորի հաճութիւնը խոհեմ ծառայի վերան է. Եւ նորա բարկութիւնը կ’լինի նախատինք բերողի վերայ։
← Ցանկ