ԱՌԱԿԱՑ11
  • 1Խարդախ կշիռքը զզուանք է Տիրոջ համար. Բայց ուղիղ քարը նորան հաճելի է։
  • 2Հպարտութիւնն եկաւ, անարգութիւն էլ կ’գայ. Բայց խոնարհների հետ իմաստութիւն կայ։
  • 3Ուղիղների ճշմարտութիւնը նորանց կ’առաջնորդէ, բայց նենգաւորների ծռութիւնը նորանց կ’փչացնէ։
  • 4Օգուտ չ’ունի հարստութիւնը բարկութեան օրը, բայց արդարութիւնը կ’ազատէ մահից։
  • 5Կատարեալների արդարութիւնը կ’ուղղէ նորանց ճանապարհը, բայց անզգամը կ’ընկնի իր անզգամութեամբը։
  • 6Ուղիղների արդարութիւնը նորանց կ’ազատէ. Բայց նենգաւորները ցանկութեան մէջ կ’բռնուին։
  • 7Չարը մեռնելիս ակնկալութիւնը կ’փչանայ, եւ անօրէնների յոյսը կ’կորչի։
  • 8Արդարը կ’ազատուի նեղութիւնից, բայց ամբարիշտը կ’գայ նորա տեղը։
  • 9Կեղծաւորն իր բերանովը կ’փչացնէ իր հարեւանին, բայց արդարները կ’ազատուին գիտութիւնով։
  • 11Ուղիղների օրհնութիւնովը քաղաքը կ’բարձրանայ, բայց ամբարիշտների բերանովը կ’կործանուի։
  • 12Իր հարեւանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը կ’լռէ։
  • 13Բանսարկութեան ման եկողը գաղտնիքը կ’յայտնէ, բայց հաւատարիմ հոգի ունեցողը կ’ծածկէ բանը։
  • 14Առաջնորդութիւն չ’լինելիս ժողովուրդը կ’ընկնի, բայց խորհրդատուների շատութիւնովը փրկութիւն կ’լինի։
  • 15Անշուշտ չարիքի կ’հանդիպէ ով որ օտարին երաշխաւոր դառնայ, բայց երաշխաւորութիւնն ատողը ապահով է։
  • 16Շնորհալի կինը պատիւ կ’ստանայ. Եւ ուժեղները հարստութիւն կ’յափշտակեն։
  • 17Ողորմած մարդն իր անձին լաւութիւն կ’անէ, բայց անգութ մարդը կ’տանջէ իր մարմինը։
  • 18Անզգամը սնոտի գործ է գործում, իսկ արդարութիւն սերմողը՝ ճշմարիտ վարձք։
  • 19Ինչպէս որ արդարութիւնը հասնում է կեանքին, նոյնպէս եւ չարութեան հետեւողը՝ իր մահուանը։
  • 20Զզուելի են Տիրոջ առաջին ծուռ սիրտ ունեցողները, բայց նորան հաճելի են կատարեալ ճանապարհի տէրերը։
  • 21Անշո՜ւշտ որ անպատիժ չի մնալ չարը՝՝, բայց արդարների սերունդը կ’ազատուի։
  • 22Ինչ որ է մի ոսկի օղակը խոզի քթին, այն է մի գեղեցիկ կին որ խոհեմութիւն չ’ունի։
  • 23Արդարների ցանկացածը միայն բարութիւն է, բայց ամբարիշտների ակնկալածը բարկութիւն է։
  • 24Կայ որ ցրվում է, եւ էլ է աւելանում. Բայց չափիցը դուրս խնայողը կայ, սակայն կարօտութեան է հասնում։
  • 25Օրհնութիւն տուող անձը կ’գիրանայ, եւ ոռոգողը ինքն էլ կ’ոռոգուի։
  • 26Ցորենը ետ պահողին կ’անիծէ ժողովուրդը, բայց օրհնութիւն կ’տայ ծախողի գլխին։
  • 27Բարութիւն որոնողը ուզում է հաճելի լինել. Բայց չարութիւն ուզողը կ’հանդիպէ նորան։
  • 28Իր հարստութեան յուսացողը վայր կ’ընկնի, բայց արդարները կ’ծաղկեն դալարի պէս։
  • 29Իր տունը տանջողը քամի կ’ժառանգէ, եւ յիմարը կ’ծառայէ իմաստուն սիրտ ունեցողին։
  • 30Արդարի պտուղը կեանքի ծառ է, եւ հոգիներ շահողը իմաստուն։
  • 31Ահա արդարը ստանում է երկրիս վերայ իր հատուցումը. Ապա ո՞ւր մնաց որ անզգամը եւ մեղաւորը։
← Ցանկ