ԱՌԱԿԱՑ10
  • 1Սողոմոնի առակները։ Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը, եւ յիմար որդին իր մօր տրտմութիւնն է։
  • 2Անօրէնութեան գանձերը օգուտ չ’ունին, բայց արդարութիւնը ազատում է մահից։
  • 4Ծոյլ ձեռով բանողը աղքատ է լինում. Իսկ ժիրերի ձեռքը հարստացնում է։
  • 5Ամառը ժողովողը խոհեմ որդի է, հունձքին քնողը ամօթ բերող որդի է։
  • 6Օրհնութիւններ կան արդարի գլխին, եւ բռնութիւնը կ’խցկէ ամբարիշտների բերանը։
  • 7Արդարների յիշատակը օրհնուած կ’լինի, բայց ամբարիշտների անունը կ’փտի.
  • 8Իմաստուն սիրտ ունեցողը կ’ընդունէ պատուէրը. բայց յիմար շրթունք ունեցողը կ’կործանուի։
  • 9Կատարելութեամբ վարուողը ապահով կ’գնայ. Բայց իր ճանապարհները ծռողը կ’ճանաչուի։
  • 10Աչքով ակնարկողը նեղութիւն է տալիս, եւ յիմար շրթունք ունեցողը կ’կործանուի։
  • 11Կեանքի աղբիւր է արդարի բերանը, բայց բռնութիւնը կ’խցկէ ամբարիշտների բերանը։
  • 12Ատելութիւնը կռիւներ կ’քրքրէ, բայց սէրը ամեն յանցանքները կ’ծածկէ։
  • 13Հանճարեղի շրթունքի վերայ իմաստութիւն կ’գտնուի, եւ գաւազան կայ անմիտի մէջքի համար։
  • 14Իմաստունները գանձում են գիտութիւնը, բայց յիմարի բերանը մօտ է կործանման։
  • 15Հարուստի ճոխութիւնն իր զօրութեան քաղաքն է, իսկ աղքատների չքաւորութիւնն իրանց կործանումն է։
  • 16Արդարի գործողութիւնը կեանքի համար է. Ամբարշտի արդիւնքը մեղքի համար։
  • 17Խրատ պահելը ճանապարհ է դէպի կեանք, բայց յանդիմանութիւնը ձգողը մոլորում է։
  • 18Ատելութիւն ծածկողը ստախօս է, եւ բամբասանք հնարողը անմիտ է։
  • 19Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է։
  • 20Ընտիր արծաթ է արդարի լեզուն. Իսկ ամբարիշտների սիրտը չնչին բանի պէս է։
  • 21Արդարի շրթունքները շատերին են առաջնորդում, բայց յիմարները մեռնում են պակասամտութեան մէջ։
  • 22Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ։
  • 23Յիմարի համար չարութիւն անելը զբօսանքի պէս է, բայց իմաստութիւնը՝ հանճարեղ մարդինը։
  • 24Չար մարդի վախեցած բանը գալիս է նորա վերայ. Բայց արդարների փափաքը տրվում է։
  • 25Երբոր մրրիկը անց է կենում, ամբարիշտը բնաջինջ է լինում, բայց արդարը յաւիտեան հաստատահիմն է.
  • 26Ինչպէս որ քացախն է ատամներին. Եւ ծուխն աչքերին. Նոյնպէս է ծոյլը իր ուղարկողի համար։
  • 27Տիրոջ երկիւղը կ’աւելացնէ օրերը, եւ ամբարիշտների օրերը կ’կարճանան։
  • 28Արդարների յոյսն ուրախութիւն է, բայց ամբարիշտների ակնկալութիւնը կ’կորչի։
  • 29Զօրութիւն է Տիրոջ ճանապարհը կատարեալի համար, բայց կործանում՝ անօրէնութիւն գործողների համար։
  • 30Արդարը յաւիտեան չի սասանիլ, բայց անզգամները չեն բնակուիլ երկրի վերայ։
  • 31Արդարի բերանը իմաստութիւն է բղխում, բայց նենգաւոր լեզուն պիտի կտրուի։
  • 32Արդարի շրթունքը գիտեն հաճելի բանը, բայց ամբարիշտների բերանը՝ նենգութիւն։
← Ցանկ