ԱՌԱԿԱՑ1
- 1Իսրայէլի թագաւոր՝ Դաւիթի որդի Սողոմոնի առակները։
- 2Իմաստութիւն եւ խրատ գիտենալու համար, հանճարի խօսքերը հասկանալու համար.
- 3Իմաստութեան խրատն ընդունելու համար, այսինքն արդարութիւն, իրաւունք եւ ուղղութիւն.
- 4Պարզամիտներին խորագիտութիւն տալու համար, երիտասարդին՝ գիտութիւն եւ խորհրդածութիւն.
- 5Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը, եւ բանիմացը վարժութիւն ստանայ,
- 6Որ հասկանայ առակ եւ այլաբանութիւն, իմաստունների խօսքերը եւ խրթնաբանութիւնները։
- 7Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է. Միայն յիմարները կ’անարգեն իմաստութիւնը եւ խրատը։
- 8Լսիր, որդեակս, քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը։
- 9Որովհետեւ դորանք շնորհքի պսակ են քո գլխին, եւ մանեակներ՝ քո պարանոցին։
- 10Որդեակս, եթէ քեզ հրապուրեն մեղաւորները, դու հաճութիւն չ’տաս։
- 11Եթէ քեզ ասեն. Եկ մեզ հետ՝ արեան դարանամուտ լինենք, թաք կենանք անմեղի դէմ զուր տեղը.
- 12Դժոխքի պէս նորանց ողջ ողջ կուլ տանք, եւ ամբողջ ամբողջ՝ գուբն իջնողներին պէս.
- 13Ամեն տեսակ պատուական ստացուածք գտնենք, լցնենք մեր տները աւարով.
- 14Վիճակդ գցիր մեր մէջը, մեր ամենի քսակը մէկ լինի.
- 15Որդեակս, նորանց հետ ճանապարհ մի գնար. ոտքդ ետ պահիր նորանց շաւիղներիցը.
- 16Որովհետեւ նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են արիւն թափելու։
- 17Նորա համար որ ի զուր է վարմի տարածուիլը ամեն որեւիցէ թեւաւոր աչքի առաջին.
- 18Բայց նորանք դարանամուտ են լինում իրանց արեանը, թագչվում են իրանց անձերի համար։
- 19Այսպէս են ամեն արծաթասիրութեան մոլի մարդի շաւիղները. Որ առնում է իրան անձնատուր եղողին հոգին։
- 20Իմաստութիւնը աղաղակում է դրսումը, հրապարակներումը տալիս է ձայնը։
- 21Նա կանչում է աղմկալից տեղերի գլխին, դռների մուտքերումը, եւ քաղաքումը խօսում է իր խօսքերը։
- 22Մինչեւ ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտութիւն սիրէք, եւ մինչեւ ե՞րբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին. Եւ յիմարները՝ ատեն գիտութիւնը։
- 23Ետ դարձէք դէպի իմ յանդիմանութիւնը. Ահա ես իմ հոգին կ’թափեմ ձեզ վերայ, իմ խօսքերը կ’հասկացնեմ ձեզ։
- 24Որովհետեւ ես կանչեցի, եւ դուք չ’ուզեցիք. Ձեռքս մեկնեցի, եւ ուշադրող չ’կար,
- 25Եւ դուք մերժեցիք իմ բոլոր խորհուրդը, եւ իմ յանդիմանութիւնը չ’ուզեցիք.
- 26Ես էլ կ’ծիծաղեմ ձեր թշուառութիւնովը, եւ ծաղր կ’անեմ ձեր վախը հասնելիս։
- 27Երբոր ձեր վախը կործանման պէս կ’գայ, եւ ձեր թշուառութիւնը մրրկի նման կ’հասնէ, երբոր ձեզ վերայ նեղութիւն եւ տառապանք կ’գայ.
- 28Այն ժամանակ ինձ կ’կանչեն, բայց ես չեմ պատասխանիլ, առաւօտանց կանուխ ինձ կ’որոնեն, բայց ինձ չեն գտնիլ.
- 29Որովհետեւ գիտութիւնն ատեցին, եւ Տիրոջ վախը չ’ընտրեցին.
- 30Իմ խորհուրդը չ’ուզեցին, իմ բոլոր յանդիմանութիւնն անարգեցին։
- 31Ուրեմն նորանք իրանց ճանապարհի պտղիցն ուտեն, եւ իրանց խորհուրդներիցը կշտանան։
- 32Որովհետեւ անմիտների խոտորումը նորանց պիտի սպանէ, եւ յիմարների անհոգութիւնը պիտի կորցնէ նորանց։
- 33Բայց ինձ լսողը ապահով կ’բնակուի, եւ հանդարտ կ’լինի չարիքի վախիցը։