ԵԼԻՑ9
  • 1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի մօտ գնա, եւ խօսիր նորա հետ, թէ Եբրայեցիների Եհովայ Աստուածը այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն.
  • 2Որովհետեւ եթէ չ’ուզես արձակել, եւ տակաւին պինդ բռնես նորանց,
  • 3Ահա Եհովայի ձեռքը կ’գայ քո դաշտումը եղած հօտերի վերայ, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների եւ ոչխարների վերայ, շատ սաստիկ կոտորած կ’լինի։
  • 4Եւ Եհովան Իսրայէլի հօտերի եւ Եգիպտոսի հօտերի մէջտեղը կ’որոշէ, եւ Իսրայէլի որդիների մէկ անասունը չի մեռնիլ։
  • 5Եւ Եհովան ժամանակ որոշեց ասելով. Էգուց կ’անէ Եհովան այս բանը երկրի վերայ։
  • 6Եւ հետեւեալ օրը Եհովան այս բանը արաւ, այսինքն Եգիպտացիների բոլոր հօտերը մեռան, բայց Իսրայէլի որդիների հօտերիցը մէկ հատ չ’մեռաւ։
  • 7Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ ահա Իսրայէլի հօտերիցը մէկն էլ չէր մեռել. Եւ Փարաւօնի սիրտը խստացաւ, եւ ժողովրդին չ’արձակեց։
  • 8Եւ Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին. Ձեր ձեռքերը լիքը հնոցի մոխիր առէք, եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տայ Փարաւօնի առաջին։
  • 9Եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ փոշի կ’լինի, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ կ’լինին։
  • 10Եւ հնոցի մոխիրն առին եւ Փարաւօնի առաջին կանգնեցին. Եւ Մովսէսը նորան դէպի երկինքը ցրիւ տուաւ. Եւ մարդկանց եւ անասունների վերայ խաղաւարտներ հանող ուռեցքներ եղան։
  • 11Եւ մոգերը չ’կարողացան կանգնել Մովսէսի առաջին ուռեցքների պատճառով, որովհետեւ ուռեցքները մոգերի վերայ էլ եւ բոլոր Եգիպտացիների վերայ էլ եղաւ։
  • 12Եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նորանց չ’լսեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր։
  • 13Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առաւօտանց կանուխ վեր կաց, եւ Փարաւօնի առաջին կանգնիր, եւ նորան ասիր. Այսպէս է ասում Եբրայեցիների Եհովայ Աստուածը. Արձակիր իմ ժողովրդին որ ինձ պաշտեն.
  • 14Որովհետեւ այս անգամ իմ բոլոր հարուածները պիտի ուղարկեմ քո սրտի վերայ եւ քո ծառաների եւ քո ժողովրդի վերայ, որպէս զի գիտենաս թէ բոլոր երկրի մէջ ինձ նմանը չ’կայ։
  • 15Որովհետեւ հիմա իմ ձեռքը կ’մեկնեմ եւ կ’զարկեմ քեզ եւ քո ժողովրդին ժանտախտով, եւ կ’կորչես երկրիցը։
  • 16Եւ հէնց սորա համար քեզ վեր կացրի, որ իմ զօրութիւնը քեզանով ցոյց տամ, եւ բոլոր երկրի մէջ իմ անունը պատմուի։
  • 17Դու տակաւին իմ ժողովրդի դէմ ես կենում որ չ’արձակե՞ս նորանց։
  • 18Ահա ես էգուց այս ժամանակ շատ սաստիկ կարկուտ կ’տեղամ, որի պէս Եգիպտոսումն եղած չէ՝ նորա հաստատուած օրիցը մինչեւ հիմա։
  • 19Եւ հիմա մարդ ուղարկիր, և ժողովիր հօտերդ, եւ ինչ որ ունիս դաշտումը. Որովհետեւ ամեն մարդ եւ անասուն որ դաշտումը գտնուի՝ եւ տների մէջ չ’ժողովուին, նորանց վերայ կարկուտ է իջնելու, եւ պիտի մեռնին։
  • 20Եւ Փարաւօնի ծառաներիցը ով որ Եհովայի խօսքիցը վախում էր, իր ծառաներին եւ հօտերին տների մէջ ժողովեց.
  • 21Եւ ով որ Եհովայի խօսքին ուշադրութիւն չ’արաւ, իր ծառաները եւ իր հօտերը թողեց դաշտումը։
  • 22Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ դէպի երկինքը մեկնիր, եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ մարդկանց եւ անասունների վերայ եւ Եգիպտոսի երկրումը եղած արտերի բոլոր խոտի վերայ կարկուտ պիտի գայ։
  • 23Եւ Մովսէսն իր գաւազանը դէպի երկինքը մեկնեց եւ Եհովան որոտում եւ կարկուտ ուղարկեց, եւ երկրի վերայ կրակ էր վազում. Եւ Եհովան Եգիպտոսի երկրի վերայ կարկուտ տեղաց։
  • 24Եւ կարկուտ եղաւ, եւ կարկտի հետ միասին խառնուած կրակ եկաւ. Շատ սաստիկ էր, այնպէս որ Եգիպտոսի բոլոր երկրումը նորա նմանը եղած չէր, քանի որ նա ազգ էր եղել։
  • 26Միայն Գեսէմի երկրի մէջ, ուր որ Իսրայէլի որդիքն էին, կարկուտ չ’եղաւ։
  • 27Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց, եւ կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց նորանց. Այս անգամ մեղանչեցի. Եհովան արդար է, իսկ ես եւ իմ ժողովուրդը յանցաւոր ենք։
  • 28Աղաչեցէք Եհովային որ Աստուծոյ որոտումները եւ կարկուտը բաւական է. Եւ ձեզ կ’արձակեմ, եւ այլ եւս չէք մնալ։
  • 29Եւ Մովսէսն ասեց նորան. Հէնց որ քաղաքիցը դուրս գամ՝ ձեռքերս դէպի Եհովային կ’տարածեմ, և որոտումները կ’դադարեն, եւ այլ եւս կարկուտ չի լինիլ, որ գիտենաս թէ երկիրը Եհովայինն է։
  • 30Բայց ես գիտեմ, որ դու եւ քո ծառաները տակաւին Եհովայ Աստուածանից չէք վախում։
  • 31Եւ կտաւատն ու գարին ջարդուեցան. Որովհետեւ գարին հասած էր, եւ կտաւատը սերմ բռնած։
  • 32Բայց ցորենը եւ հաճարը չ’ջարդուեցան. Որովհետեւ նորանք ուշ են բուսնում։
  • 33Եւ Մովսէսը Փարաւօնի մօտիցը քաղաքից դուրս ելաւ, եւ ձեռքերը դէպի Եհովային տարածեց, եւ որոտումներն ու կարկուտը դադարեց, եւ երկրի վերայ անձրեւ չ’կաթեց։
  • 34Եւ Փարաւօնը երբոր անձրեւի եւ կարկտի եւ որոտումի դադարելը տեսաւ, դարձեալ մեղանչեց, եւ սիրտը խստացրեց՝ ինքը եւ իր ծառաները։
  • 35Եւ այսպէս Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Իսրայէլի որդիներին չ’արձակեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին ասել էր։
← Ցանկ