ԵԼԻՑ8
  • 1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի մօտ գնա, եւ ասիր նորան. Եհովան այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ պաշտեն ինձ։
  • 2Եւ եթէ արձակել չ’ուզես, ահա ես քո բոլոր սահմանները գորտերով պիտի զարկեմ։
  • 3Եւ գետը շատ գորտեր կ’հանէ, եւ նորանք վեր կ’ելնեն եւ քո տան մէջ եւ ննջարան սենեակի մէջ եւ քո անկողնի մէջ եւ քո ծառաների տների մէջ եւ քո ժողովրդի մէջ եւ քո թոնիրների մէջ եւ խմորի տաշտերի մէջ կ’մտնեն։
  • 4Եւ գորտերը քեզ վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո բոլոր ծառաների վերայ կ’ելնեն։
  • 5Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այսպէս ասիր Ահարօնին. Ձեռքդ մեկնիր քո գաւազանովը առուների վերայ, գետերի եւ լճերի վերայ, եւ Եգիպտոսի երկրի վերայ գորտեր հանիր։
  • 7Եւ մոգերն էլ այնպէս արին իրանց կախարդութիւններովը, եւ Եգիպտոսի երկրի վերայ գորտեր հանեցին։
  • 8Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Աղաչեցէք Եհովային որ ինձանից եւ իմ ժողովրդիցը վեր առնէ գորտերին, եւ ես ժողովրդին կ’արձակեմ որ Եհովային զոհ մատուցանեն։
  • 9Եւ Մովսէսն ասեց Փարաւօնին. Ժամանակ որոշիր ինձ համար. Թէ երբ քեզ համար եւ քո ծառաների համար եւ ժողովրդիդ համար աղաչեմ, որ քեզանից եւ քո տներիցը գորտերը կորչեն, եւ միայն գետի մէջ մնան։
  • 10Եւ նա ասեց. Էգուց։ Նա էլ ասեց. Քո խօսքի պէս լինի, որ գիտենաս թէ չ’կայ մեր Եհովայ Աստուծոյ նմանը։
  • 11Եւ քեզանից եւ քո տներիցը եւ քո ծառաներիցը եւ քո ժողովրդիցը գորտերը կ’հեռանան. Միայն գետի մէջ կ’մնան։
  • 12Եւ Մովսէսն ու Ահարօնը Փարաւօնի մօտիցը դուրս գնացին. Եւ Մովսէսը Եհովային աղաղակեց այն գորտերի համար, որ Փարաւօնի վերայ բերել էր։
  • 13Եւ Եհովան Մովսէսի ասածին պէս արաւ. Եւ տներիցը, բակերիցը եւ արտերիցը գորտերը մեռան։
  • 14Եւ դէզ դէզ ժողովեցին նորանց, եւ երկիրը հոտեց
  • 15Բայց երբոր Փարաւօնը տեսաւ որ դիւրութիւն եղաւ, իր սիրտը խստացրեց, եւ նորանց չ’լսեց Եհովայի ասածին պէս։
  • 16Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ասիր Ահարօնին. Գաւազանդ մեկնիր, եւ երկրի հողին զարկ, որ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ մուն լինի։
  • 17Եւ այնպէս արին. Որովհետեւ Ահարօնն իր ձեռքը մեկնեց իր գաւազանովը եւ երկրի հողին զարկեց, եւ մուն եղաւ մարդկանց վերայ եւ անասունների վերայ. Եգիպտոսի բոլոր երկրի վերայ երկրի բոլոր հողը մուն եղաւ։
  • 18Եւ մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին որ մուներ հանեն, բայց չ’կարողացան. Եւ այսպէս մարդկանց եւ անասունների վերայ մուն եղաւ։
  • 19Եւ մոգերն ասեցին Փարաւօնին. Սա Աստուծոյ մատն է. Բայց Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ նորանց չ’լսեց Եհովայի ասածին պէս։
  • 20Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առաւօտանց կանուխ վեր կաց, եւ Փարաւօնի առաջին կանգնիր. (ահա դէպի ջուրն է դուրս գնում.) եւ ասիր նորան. Եհովան այսպէս է ասում. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն.
  • 21Բայց եթէ իմ ժողովուրդը չ’արձակես, ահա ես քեզ վերայ եւ քո ծառաների վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո տների վերայ շանաճանճ կ’ուղարկեմ, եւ Եգիպտացիների տները շանաճանճով կ’լեցնուին, նաեւ այն գետինը որի վերայ նորանք կան։
  • 22Եւ այն օրը իմ ժողովրդի բնակուած Գեսէմի երկիրը կ’որոշեմ, եւ այն տեղ շանաճանճ չի լինիլ. Որ գիտենաս թէ ես եմ Եհովան երկրի միջումը։
  • 23Եւ իմ ժողովրդի եւ քո ժողովրդի մէջ խտրութիւն կ’դնեմ. Էգուց կ’լինի այս նշանը։
  • 24Եւ Եհովան այնպէս արաւ. Եւ շատ շանաճանճ եկաւ Փարաւօնի տան եւ նորա ծառաների տների եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ. և շանաճանճի պատճառով երկիրը փչացաւ։
  • 25Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Գնացէք ձեր Աստուծոյն զոհ մատուցրէք երկրիս մէջ։
  • 26Եւ Մովսէսն ասեց. Կարելի չէ այդպէս անել. Ըստ որում Եգիպտացիների համար գարշելի ենք զոհում Եհովային՝ մեր Աստուծոյն. Եթէ Եգիպտացիների համար գարշելին իրանց աչքի առաջին զոհենք, մեզ չե՞ն քարկոծիլ։
  • 27Երեք օրուայ ճանապարհ գնանք անապատը, եւ զոհ մատուցանենք մեր Եհովայ Աստուծոյն, ինչպէս որ ինքը մեզ ասէ։
  • 28Եւ Փարաւօնն ասեց. Ես ձեզ թող կ’տամ որ գնաք անապատումը ձեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանէք, միայն թէ հեռու չ’գնաք. Ինձ համար աղօթեցէք։
  • 29Եւ Մովսէսն ասեց. Ահա ես քո մօտիցը դուրս կ’գնամ եւ Եհովային կ’աղաչեմ որ էգուց Փարաւօնիցը, նորա ծառաներիցը եւ նորա ժողովրդիցը շանաճանճը գնայ. Բայց Փարաւօնը այլ եւս չ’խաբէ՝ ժողովրդին թող չ’տալով որ Եհովային զոհ մատուցանեն։
  • 30Եւ Մովսէսը Փարաւօնի մօտիցը գնաց դուրս, եւ Եհովային աղաչեց։
  • 31Եւ Եհովան Մովսէսի խօսքին պէս արաւ, եւ վեր առաւ շանաճանճը Փարաւօնիցը, նորա ծառաներիցը, նորա ժողովրդիցը, մէկ հատ էլ չ’մնաց։
  • 32Եւ Փարաւօնը այն անգամին էլ խստացրեց իր սիրտը, եւ ժողովրդին չ’արձակեց։
← Ցանկ