ԵԼԻՑ7
  • 1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Տես քեզ Փարաւօնին աստուած արի, եւ քո եղբայր Ահարօնը քո մարգարէն կ’լինի։
  • 2Դու խօսիր այն ամենը ինչ որ քեզ կ’հրամայեմ, եւ քո եղբայր Ահարոնը թող խօսէ Փարաւօնի հետ, որ Իսրայէլի որդկանցն արձակէ իր երկրիցը։
  • 3Եւ ես Փարաւօնի սիրտը կ’խստացնեմ, եւ իմ նշանները եւ հրաշքներն Եգիպտոսի երկրումը կ’շատացնեմ։
  • 4Եւ Փարաւօնը ձեզ չի լսիլ. Եւ ես իմ ձեռքը Եգիպտոսի վերայ կ’գցեմ, եւ իմ զօրքերը՝ իմ ժողովուրդը Իսրայէլի որդիքը կ’հանեմ Եգիպտոսի երկրիցը մեծ դատաստաններով։
  • 5Եւ Եգիպտացիք կ’իմանան, որ ես եմ Եհովաս երբոր իմ ձեռքը Եգիպտոսի վերայ երկայնացնեմ եւ Իսրայէլի որդիքը նորանց միջիցը հանեմ,
  • 7Եւ Մովսէսն ութսուն տարեկան էր, եւ Ահարօնը ութսունեւերեք տարեկան էր, Փարաւօնի հետ խօսելիս։
  • 8Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.
  • 9Երբոր Փարաւօնը ձեզ հետ խօսէ եւ ասէ. Ձեզ համար հրաշք ցոյց տուէք. Այն ժամանակ ասիր Ահարօնին. Վեր առ գաւազանդ եւ գցիր Փարաւօնի առաջին. Նա վիշապ կ’դառնայ։
  • 10Եւ Մովսէսն ու Ահարօնը մտան Փարաւօնի մօտ եւ Եհովայի պատուիրածի պէս արին. Եւ Ահարօնն իր գաւազանը գցեց Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին, եւ վիշապ եղաւ։
  • 11Փարաւօնն էլ իմաստուններին եւ կախարդներին կանչեց. Եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին։
  • 12Եւ ամեն մէկն իր գաւազանը գցում էր, եւ վիշապներ էին դառնում. Բայց Ահարօնի գաւազանը նորանց գաւազաններին կուլ տուաւ։
  • 13Եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ նորանց չ’լսեց, ինչպէս որ Եհովան ասել էր։
  • 14Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի սիրտը խստացաւ, չէ ուզում ժողովրդին արձակել։
  • 15Առաւօտանց Փարաւօնի մօտ գնա. Ահա նա դէպի ջուրն է դուրս գալիս, եւ դու գետի եզերքումը նորա դիմացը կանգնիր, եւ այն օձ դարձած գաւազանը ձեռքդ առ.
  • 16Եւ ասիր նորան. Եբրայեցիների Եհովայ Աստուածը ինձ քեզ մօտ ուղարկեց ասելով. Արձակիր իմ ժողովուրդը որ անապատումը ինձ պաշտեն, եւ ահա մինչեւ հիմա չ’լսեցիր։
  • 17Այսպէս է ասում Եհովան. սորանով գիտենաս որ ես եմ Եհովան. Ահա ես իմ ձեռքի գաւազանը գետի միջի ջրին կ’զարկեմ, եւ ջրերը արիւն կ’դառնան։
  • 18Եւ գետի մէջ եղած ձկները կ’մեռնին, եւ գետը կ’հոտի, եւ Եգիպտացիք գետիցը ջուր խմելու։
  • 19Եւ Եհովան ասեց Մովսէսին, Ասիր Ահարօնին. Գաւազանդ առ, եւ ձեռքդ մեկնիր Եգիպտացիների ջրերի վերայ, նորանց առուների վերայ, նորանց գետերի վերայ, եւ նորանց լճերի վերայ, նորանց բոլոր ջրակուտակների վերայ, եւ արիւն կ’դառնան, եւ Եգիպտոսի բոլոր երկրումը փայտի եւ քարի ամանների միջի ջրերը արիւն կ’դառնան։
  • 20Եւ Մովսէսն ու Ահարօնը Եհովայի պատուիրածի պէս արին, եւ նա գաւազանը բարձրացրեց եւ Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին գետի միջի ջրերին զարկեց, եւ գետի միջի բոլոր ջրերը արիւն դառան։
  • 21Եւ գետի մէջ եղած ձկները մեռան, եւ գետը հոտեց, եւ Եգիպտացիք չէին կարողանում գետիցը ջուր խմել. Եւ արիւնը Եգիպտոսի բոլոր երկրի մէջ կար։
  • 22Եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին. Եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Եհովայի ասածին պէս նորանց չ’լսեց։
  • 23Եւ Փարաւօնը դարձաւ եւ իր տունը եկաւ, ու սա էլ չ’ազդեց նորա սրտին։
  • 24Եւ բոլոր Եգիպտացիք գետի շուրջը փորեցին խմելու ջրի համար. Որովհետեւ գետի ջրիցը չէին կարողանում խմել։
  • 25Եւ Եհովան գետը զարկելուց յետոյ եօթը օրը լրացաւ։
← Ցանկ