ԵԼԻՑ5
  • 1Եւ յետոյ Մովսէսն ու Ահարօնը եկան եւ ասեցին Փարաւօնին. Այսպէս է ասում Իսրայէլի Եհովայ Աստուածը, իմ ժողովուրդը թող տուր, որ անապատումն ինձ համար տօն կատարեն։
  • 2Եւ Փարաւօնն ասեց. Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ, և Իսրայէլին թող տամ. Եհովան չեմ ճանաչում, եւ Իսրայէլն էլ թող չեմ տալիս։
  • 3Եւ նորանք ասեցին. Եբրայեցիների Աստուածը մեզ հանդիպեց. Հրաման տուր որ երեք օրուայ ճանապարհ գնանք անապատը, եւ մեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանենք, որ մի գուցէ ժանտախտով կամ սրով մեզ վերայ յարձակուի։
  • 4Եւ Եգիպտոսի թագաւորն ասեց նորանց. Ով Մովսէս եւ Ահարօն, ինչո՞ւ համար ժողովրդին իրանց գործքերիցը ետ էք թողում, գնացէք ձեր բանին։
  • 5Եւ Փարաւօնն ասեց. Ահա հիմա երկրի ժողովուրդը շատ է, եւ դուք դադարեցնում էք նորանց իրանց գործքերիցը։
  • 6Եւ Փարաւօնն այն օրը ժողովրդի գործավարներին եւ նորանց վերակացուներին հրամայեց ասելով.
  • 7Երէկուայ եւ մէկէլ օրուայ պէս այլ եւս ժողովրդին յարդ մի տաք աղիւս շինելու համար. Թող իրանք գնան իրանց համար յարդ ժողովեն։
  • 9Թող գործը այս մարդկանց վերայ ծանրանայ, որ նորանով գործեն, եւ դարտակ խօսքերի մտիկ չ’անեն։
  • 10Եւ ժողովրդի գործավարներն ու վերակացուները դուրս գնացին, եւ ժողովրդի հետ խօսեցին ասելով.
  • 11Այսպէս է ասում Փարաւօնը. Ես ձեզ յարդ չեմ տալ. Դուք գնացէք ձեզ համար յարդ առէք ուր որ գտնէք, սակայն ձեր գործիցը մի բան պիտի չ’պակասէ։
  • 12Եւ ժողովուրդը Եգիպտոսի բոլոր երկրի մէջ ցրուեցաւ յարդի տեղ խոզան ժողովելու համար։
  • 13Եւ գործավարները ստիպում էին ասելով. Ձեր օրական բանը իր օրը լրացրէք ինչպէս յարդ եղած ժամանակը։
  • 14Եւ Փարաւօնի գործավարները Իսրայէլի որդիների վերայ դրած վերակացուներին ծեծում էին եւ ասում. Ինչո՞ւ համար չ’լրացրիք ձեր վերայ դրած աղիւսների հաշիւը երէկ էլ այսօր էլ ինչպէս երէկ ու մէկէլ օրը։
  • 15Եւ Իսրայէլի որդիների վերակացուները եկան եւ բողոքեցին Փարաւօնին ասելով. Ինչո՞ւ ես այդպէս անում քո ծառաներին։
  • 16Քո ծառաներին յարդ չեն տալիս, բայց մեզ ասում են, թէ Աղիւսները շինեցէք. Եւ ահա քո ծառաները ծեծուեցան. Եւ յանցանքը քո ժողովրդինն է։
  • 17Եւ նա ասեց. Ծոյլ էք դուք՝ ծոյլ. Նորա համար ասում էք թէ Գնանք Եհովային զոհ մատուցանենք։
  • 18Ուստի գնացէք հիմա ծառայեցէք, եւ ձեզ յարդ չի տրուելու, բայց աղիւսների հաշիւը պէտք է տաք։
  • 19Եւ Իսրայէլի որդիների վերակացուները իրանց չարիքի մէջ տեսան, երբ որ ասուեցաւ թէ Ձեր աղիւսների թիւից չ’պակասացնէք. Օրական բանը իր օրը տուէք։
  • 20Եւ հանդիպեցին Մովսէսին եւ Ահարօնին, որ կանգնած էին իրանց դիմաւորելու, Փարաւօնի մօտից դուրս գալիս։
  • 21Եւ ասեցին նորանց. Եհովան ձեզ վերայ նայէ եւ դատէ, որ մեր հոտը Փարաւօնի առաջին, եւ նորա ծառաների առաջին գարշելի արիք, մեզ սպանելու համար նորանց ձեռքը սուր տալով։
  • 22Եւ Մովսէսը ետ դարձաւ Եհովայի մօտ եւ ասեց. Ով Եհովայ, ինչո՞ւ համար այս ժողովուրդը չարիքի մէջ գցեցիր, եւ ինչո՞ւ համար ինձ ուղարկեցիր։
  • 23Որովհետեւ այն ժամանակից որ եկել եմ Փարաւօնի մօտ քո անունովը խօսելու, այս ժողովրդին չարութիւն է անում, եւ դու էլ չ’փրկեցիր քո ժողովրդին։
← Ցանկ