ԵԼԻՑ37
  • 1Եւ Բեսելիէլը Սատիմի փայտից շինեց տապանակը. Նորա երկայնութիւնը երկու կէս կանգուն՝ եւ նորա լայնութիւնը մէկ ու կէս կանգուն՝ եւ նորա բարձրութիւնը մէկ ու կէս կանգուն։
  • 2Եւ մաքուր ոսկով պատեց նորան ներսիցը եւ դրսիցը. Եւ նորա շուրջը մի ոսկի շրջանակ շինեց։
  • 3Եւ նորա չորս անկիւնների համար չորս ոսկի օղակներ ձուլեց, այսինքն նորա մէկ կողմիցը երկու օղակ՝ եւ միւս կողմիցը երկու օղակ։
  • 4Եւ Սատիմի փայտից ձողեր շինեց, եւ ոսկով պատեց նորանց։
  • 5Եւ ձողերը տապանակի կողքերին եղած օղակներին անցկացրեց, որ տապանակը նորանցով վեր առնուի։
  • 6Եւ շինեց քաւութիւնը մաքուր ոսկուց. Նորա երկայնութիւնը երկու ու կէս կանգուն՝ եւ նորա լայնութիւնը մէկ ու կէս կանգուն։
  • 7Եւ երկու ոսկի քերովբէներ շինեց. Կռածոյ շինեց նորանց քաւութիւնի երկու ծայրերիցը.
  • 8Մէկ քերովբէն այս կողմի ծայրիցը՝ եւ միւս քերովբէն միւս կողմի ծայրիցը, քաւութիւնիցը շինեց քերովբէները՝ նորա երկու ծայրերիցը։
  • 9Եւ քերովբէները տարածում էին իրանց թեւերը վերեւից իրանց թեւերովը քաւութիւնը ծածկելով եւ նորանց երեսները դէպի իրար էին, քաւութիւնի վերայ էին քերովբէների երեսները։
  • 10Եւ շինեց սեղանը Սատիմի փայտից. Նորա երկայնութիւնը երկու կանգուն, եւ լայնութիւնը մէկ կանգուն. Եւ բարձրութիւնը մէկ ու կէս կանգուն։
  • 11Եւ մաքուր ոսկով պատեց նորան եւ նորա շուրջը մի ոսկի շրջանակ շինեց։
  • 12Եւ նորան շուրջանակի մի թիզ ոլորտ շինեց, եւ այն ոլորտի շուրջը՝ մի ոսկի շրջանակ։
  • 13Եւ չորս օղակ ձուլեց նորա համար, եւ այն օղակները դրաւ այն չորս անկիւններին որ նորա չորս ոտքերի մօտ էին։
  • 14Օղակները ոլորտի հետ կցուած էին՝ ձողերի տեղեր՝ սեղանը վեր առնելու համար։
  • 15Եւ ձողերը Սատիմի փայտից շինեց. Եւ նորանց ոսկով պատեց սեղանը վեր առնելու համար։
  • 16Եւ շինեց սեղանի վերայ եղած անօթները, նորա սկուտեղները եւ նորա խնկամանները եւ սկաւառակները եւ բաժակները, որոնցով նուէր է մատուցանվում մաքուր ոսկուց։
  • 17Եւ շինեց աշտանակը մաքուր ոսկուց. Ճախարակեայ շինեց աշտանակը. Նորա բունը եւ նորա ճիւղերը, նորա սկահները, գնդակները եւ ծաղիկները իրանից էին։
  • 18Եւ նորա կողերիցը վեց ճիւղեր էին դուրս գալիս. Աշտանակի երեք ճիւղը մէկ կողիցը եւ աշտանակի երեք ճիւղը միւս կողիցը.
  • 19Մէկ ճիւղի վերայ երեք նշաձեւ սկահ գնդակով եւ ծաղիկով. Եւ միւս ճիւղի վերայ երեք նշաձեւ սկահ գնդակով եւ ծաղիկով. Այսպէս էին աշտանակիցը դուրս եկած վեց ճիւղերը։
  • 20Եւ աշտանակի վերայ չորս նշաձեւ սկահ իր գնդակներովն ու ծաղիկներովը։
  • 22Նորանց գնդակներն ու ճիւղերը իրանից էին ամենը ճախարակեայ՝ մէկ կտոր՝ մաքուր ոսկուց։
  • 23Եւ նորան եօթը ճրագներն ու ունելիները եւ նորա բազմակալները մաքուր ոսկուց շինեց։
  • 24Մէկ տաղանդ մաքուր ոսկուց շինեց նորան եւ նորա բոլոր գործիքները։
  • 25Եւ շինեց խունկի սեղանը Սատիմի փայտից. Նորա երկայնութիւնը մէկ կանգուն եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն՝ քառակուսի, եւ նորա բարձրութիւնը երկու կանգուն, նորա եղջիւրները իրանից էին։
  • 26Եւ մաքուր ոսկով պատեց նորա վերեւը եւ նորա պատերը շուրջանակի եւ նորա եղջիւրները. Եւ շուրջանակի մի ոսկի պսակ շինեց նորա համար։
  • 27Եւ նորա համար երկու ոսկի օղակներ շինեց նորա պսակի տակից՝ նորա երկու կողքերին երկու կողմերի վերայ, որ նորանցով նորան վեր առնելու համար ձողերի անցկացնելու տեղեր լինին։
  • 28Եւ շինեց ձողերը Սատիմի փայտից, եւ ոսկով պատեց նորանց։
  • 29Եւ շինեց սուրբ օծման իւղը եւ մաքուր անուշահոտ խունկը իւղագործի արհեստով։
← Ցանկ