ԵԼԻՑ36
  • 1Եւ արին Բեսելիէլը ու Ոողիաբը եւ ամեն սրտով իմաստուն եղողը՝ որոնց Եհովան իմաստութիւն եւ հանճար տուաւ որ գիտենան սրբարանի պաշտօնի ամեն կերպ գործքերը անելու, Եհովայի բոլոր պատուիրածին պէս։
  • 2Եւ Մովսէսը կանչեց Բեսելիէլին եւ Ոողիաբին եւ ամեն սրտով իմաստուն եղողին՝ որի սրտի մէջ Եհովան իմաստութիւն դրաւ, այսինքն այն ամենը որի սիրտը փափաքում էր գործի մօտենալ որ գործէ նորան։
  • 3Եւ առին Մովսէսիցը բոլոր ընծաները՝ որ Իսրայէլի որդիքը բերին սրբարանի պաշտօնի գործը անելու համար։ Եւ նորանք տակաւին ամեն առաւօտ կամաւոր ընծաներ էին բերում նորա մօտ։
  • 4Եւ սրբարանի ամեն գործը անող բոլոր իմաստուն մարդիկը՝ ամեն մէկն եկաւ իր գործիցը որ անում էր.
  • 5Եւ խօսեցին Մովսէսի հետ ասելով, Ժողովուրդը աւելի է բերում քան թէ պէտք էր այն գործի համար որ Եհովան պատուիրել է շինել։
  • 6Եւ Մովսէսը պատուիրեց քարոզ կարդալ բանակի մէջ՝ ասելով. Այլ եւս ոչ մարդ՝ ոչ կին մի գործ չ’գործեն սրբարանի ընծայի համար։ Եւ ժողովուրդը բերելուց դադարեց։
  • 7Եւ նիւթը բաւական էր այն բոլոր գործը շինելու համար, եւ աւելացաւ։
  • 8Եւ խորանի գործն անողներից բոլոր սրտով իմաստուն եղողները տասը վարագոյր շինեցին մանուած բարակ քթանից եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից ճարտարագործ քերովբէներով շինեցին նորանց։
  • 9Մէկ վարագոյրի երկայնութիւնը քսանեւութը կանգուն՝ եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն. Ամեն վարագոյրների համար չափը մէկ էր։
  • 10Եւ հինգ վարագոյրն էլ իրար կցեց։
  • 11Եւ կցուածքի ծայրի մէկ վարագոյրի եզերքի վերայ կապուտակից օղակներ շինեց. Միւս կցուածքի ծայրի վարագոյրի եզերքն էլ այնպէս արաւ։
  • 12Մէկ վարագոյրի վերայ յիսուն օղակ շինեց. Եւ միւս կցուածքի վերան եղած վարագոյրի ծայրին էլ յիսուն օղակ շինեց. Օղակները դէմ ու դէմ էին։
  • 13Եւ յիսուն ոսկի ճարմանդներ շինեց. Եւ վարագոյրները ճարմանդներով իրար հետ կոճակեց. Ու խորանը մէկ դառաւ։
  • 14Եւ վրանի համար այծի մազից վարագոյրներ շինեց նորան վերայ, տասնեւմէկ վարագոյր շինեց նորանց։
  • 15Մէկ վարագոյրի երկայնութիւնը երեսուն կանգուն՝ եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն, տասնեւմէկ վարագոյրի չափը մէկ էր։
  • 16Եւ հինգ վարագոյրները առանձին եւ վեց վարագոյրները առանձին կցեց։
  • 17Եւ յիսուն օղակներ շինեց մէկ վարագոյրի եզերքի վերայ կցուածքի մօտ, եւ յիսուն օղակ միւս կցուածքի մօտ եղած վարագոյրի եզերքի վերայ։
  • 18Եւ պղնձի յիսուն ճարմանդներ շինեց, որ վրանը կոճակէ, եւ մէկ լինի։
  • 19Եւ վրանի համար մի ծածկոց շինեց կարմիր ներկուած խոյի մորթերից, եւ թէհաշի մորթերից մի ծածկոց էլ նորա վերայով։
  • 20Եւ խորանի համար Սատիմի փայտից կանգնած տախտակներ շինեց։
  • 21Մէկ տախտակի երկայնութիւնը տասը կանգուն՝ եւ մէկ տախտակի լայնութիւնը մէկուկէս կանգուն։
  • 22Ամեն մէկ տախտակը երկու սփռիչ ունէր իրար ագուցիկ, այնպէս շինեց խորանի բոլոր տախտակների համար։
  • 23Եւ խորանի տախտակները շինեց. Դէպի հարաւ՝ հարաւային կողմին քսան տախտակ։
  • 24Քառասուն արծաթի խարիսխ շինեց քսան տախտակների տակ, մէկ տախտակի տակ իր երկու սփռիչների համար երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար։
  • 25Եւ խորանի միւս կողմի համար դէպի հիւսիս քսան տախտակ շինեց.
  • 27Եւ խորանի ետեւի կողմին դէպի արեւմուտք՝ վեց տախտակ շինեց.
  • 28Եւ խորանի ետեւի կողմին անկիւններին երկու տախտակ շինեց։
  • 29Եւ նորանք տակի կողմիցը զոյգ էին, եւ վերեւումը բոլորովին միացած էին մէկ օղակով. Երկուսին էլ երկու անկիւններումն այսպէս արաւ։
  • 30Եւ ութը տախտակ էին. Եւ նորանց արծաթի խարիսխները տասնեւվեց խարիսխ էին, ամեն մէկ տախտակի տակը երկերկու խարիսխ էին։
  • 31Եւ Սատիմի փայտից նիգեր շինեց. Խորանի մէկ կողմի տախտակների համար հինգ նիգ,
  • 32Եւ խորանի միւս կողմի տախտակների համար հինգ նիգ. Եւ դէպի արեւմուտք՝ խորանի ետեւի կողմի տախտակների համար հինգ նիգ,
  • 33Եւ մէջտեղի նիգը շինեց, որ անց կենայ տախտակների մէջ տեղիցը մէկ ծայրից մինչեւ միւս ծայրը։
  • 34Եւ տախտակները ոսկով պատեց եւ նորանց օղակները ոսկուց շինեց՝ այսինքն նիգերի համար անցնելու տեղեր, եւ նիգերը պատեց ոսկով։
  • 35Եւ վարագոյրը շինեց կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից ճարտար ոստայնագործ քերովբէներով շինեց նորան։
  • 36Եւ Սատիմից չորս սիւն շինեց նորա համար եւ ոսկով պատեց, նորանց բեւեռները ոսկի էին. Եւ նորանց չորս արծաթի խարիսխ ձուլեց։
  • 37Եւ խորանի դրան համար մի նկարագործ սրահակ շինեց կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից.
  • 38Եւ նորա հինգ սիւները եւ նորանց բեւեռները, եւ նորանց խոյակներն ու նորանց կապերը ոսկով պատեց. Եւ նորանց հինգ խարիսխները պղնձի էին։
← Ցանկ