ԵԼԻՑ23
  • 1Սուտ լուր չ’տարածես. Անօրէնի հետ ձեռքդ չ’դնես որ անիրաւ վկայ դառնաս։
  • 2Չարութիւն անելու համար՝ բազմութեանը չ’հետեւես. Եւ չ’խօսես դատաստանի մէջ իրաւունքը ծռելու համար շատերի ետեւից խոտորելով։
  • 3Եւ աղքատին աչառութիւն չ’անես նորա դատումը։
  • 4Եթէ քո թշնամու մոլորած եզին կամ էշին հանդիպելու լինիս, անպատճառ իրան դարձնես նորան։
  • 5Եթէ տեսնես քեզ ատողի էշը իր բեռի տակ ընկած, եւ չ’կամենաս նորան ազատել, անպատճառ նորա հետ էշն ազատես։
  • 6Քո աղքատի իրաւունքը չ’ծռես նորա հետ դատուելիս։
  • 7Սուտ խօսքից հեռու կաց, եւ անմեղին ու արդարին մի մեռցնիր. Որովհետեւ ես չարին չեմ արդարացնիլ։
  • 8Եւ կաշառ չ’առնես, որովհետեւ կաշառը կուրացնում է աչքաբացներին, եւ շուռ է տալիս արդարների բանը։
  • 9Եւ օտարականին մի նեղիր. Դուք էլ գիտէք օտարականի սիրտը. Որովհետեւ Եգիպտոսի երկրումը օտարական էիք։
  • 10Եւ երկիրդ վեց տարի ցանիր, եւ նորա արդիւնքը ժողովիր.
  • 11Բայց եօթներորդումը պարապ թող եւ ձգիր նորան, որ քո ժողովրդի աղքատներն ուտեն, եւ նորանց մնացածը դաշտի անասուններն ուտեն. Քո այգուն ու ձիթաստանին էլ այսպէս անես։
  • 12Վեց օր քո գործը գործիր, եւ եօթներորդ օրը հանգստացիր, որ քո եզն ու էշը հանգստանայ, եւ քո աղախինի որդին ու օտարականը շունչ առնէ։
  • 13Եւ բոլոր ձեզ ասածներս պահեցէք, եւ ուրիշ աստուածների անունը չ’յիշէք. Բերանիցդ չ’լսուի։
  • 14Տարին երեք անգամ ինձ համար տօն պահիր։
  • 15Բաղարջակերաց տօնը պահիր. Եօթն օր անխմոր հաց կեր՝ քեզ պատուիրածիս պէս Աբիբ ամսուայ սահմանուած ժամանակին. Որովհետեւ այն ամսումն Եգիպտոսիցը դուրս եկար. Եւ մէկը դարտակ չ’երեւայ իմ առաջին։
  • 16Եւ արտի մէջ ցանելու բանիդ երախայրիքը հնձելու տօնը, եւ տարուայ վերջին ժողովելու տօնը պահիր արտիցը քո բաները ժողովելիս։
  • 17Տարին երեք անգամ քո ամեն արուները Տէր Եհովայի առաջին պիտի երեւան։
  • 18Իմ զոհի արիւնը խմորեալ հացով չ’մատուցանես, եւ իմ տօնի ճարպը մինչեւ առաւօտը չ’մնայ։
  • 19Քո երկրի առաջի երախայրիները քո Եհովայ Աստուծոյ տունը տանես։ Ուլը իր մօրը կաթի մէջ չ’եփես։
  • 20Ահա քո առաջին մի հրեշտակ կ’ուղարկեմ, որ քեզ ճանապարհին պահպանէ, եւ քեզ տանէ իմ պատրաստած տեղը։
  • 21Զգուշացիր նորա առաջին, եւ նորա խօսքին լսիր, նորա դէմ մի յամառիր. Որովհետեւ նա ձեր յանցանքը չի ներիլ, որովհետեւ իմ անունը նորանում է։
  • 22Բայց եթէ լսես նորա խօսքին, եւ իմ բոլոր ասածն անես, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի կ’լինիմ, եւ քո հակառակորդներին՝ հակառակորդ։
  • 23Որովհետեւ իմ հրեշտակը քո առաջին կ’գնայ, եւ քեզ Ամօրհացիների եւ Քետացիների եւ Փերեզացիների եւ Քանանացիների, եւ Խեւացիների եւ Յեբուսացիների մօտ կ’տանէ, եւ ես պիտի ջարդեմ նորանց։
  • 24Նորանց աստուածներին երկրպագութիւն կամ ծառայութիւն չ’անես, եւ նորանց արածի պէս չ’անես. Այլ բոլորովին կործանես նորանց եւ նորանց կուռքերը բոլորովին կոտրատես։
  • 25Եւ ձեր Եհովայ Աստուծոյն պաշտէք. Եւ նա կ’օրհնէ քո հացը եւ քո ջուրը, եւ ես քո միջիցը հիւանդութիւնը կ’դարձնեմ։
  • 26Քո երկրի մէջ վիժող եւ ամուլ չի լինիլ, քո օրերի թիւը պիտի լցնեմ։
  • 27Իմ երկիւղը կ’ուղարկեմ քո առաջին, եւ կ’շփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կ’դարձնեմ.
  • 28Եւ քո առաջին իշամեղուն կ’ուղարկեմ, եւ նա կ’քշէ Խեւացիներին, Քանանացիներին եւ Քետացիներին քո առաջին։
  • 29Նորանց քո առաջին մէկ տարուայ մէջ պիտի չ’քշեմ, որ մի գուցէ երկիրը ամայի դառնայ, եւ քեզ վերայ դաշտի գազանները շատանան։
  • 30Նորանք քո առջեւից կամաց կամաց պիտի քշեմ, մինչեւ որ դու բազմանաս եւ երկիրը ժառանգես.
  • 32Նորանց հետ եւ նորանց աստուածների հետ դաշինք չ’դնես։
  • 33Քո երկրի մէջ չ’բնակուին, որ քեզ մեղք գործել չ’տան ինձ դէմ, որովհետեւ եթէ նորանց աստուածները պաշտես, անպատճառ նա քեզ համար որոգայթ կ’դառնայ։
← Ցանկ