ԵԼԻՑ18
  • 1Եւ Մովսէսի աներ՝ Մադիամի քուրմ Յոթորը լսեց այն ամենը որ Աստուած արաւ Մովսէսին եւ իր Իսրայէլ ժողովրդին, եւ թէ Եհովան Եգիպտոսիցը հանեց Իսրայէլին։
  • 2Եւ Մովսէսի աներ Յոթորը առաւ Մովսէսի կնիկ Սեպփօրային, նորան ետ ուղարկելուց յետոյ.
  • 3Եւ նորա երկու որդիքը՝ որոնց մէկի անունը Գերսամ էր, որովհետեւ ասել էր, Պանդուխտ եղայ օտար երկրում.
  • 4Եւ միւսի անունը Եղիազար էր, որովհետեւ ասել էր, Իմ հօր Աստուածը իմ օգնականն էր, եւ ինձ Փարաւօնի սուրիցն ազատեց։
  • 5Եւ Մովսէսի աներ՝ Յոթորը նորա որդիներովը եւ նորա կնոջովը եկաւ Մովսէսի մօտ դէպի անապատը՝ ուր որ նա բանակ էր տուել Աստուծոյ սարումը,
  • 6Եւ ասեց Մովսէսին. Ես՝ քո աներ՝ Յոթորը քեզ մօտ եմ գալիս, նաեւ քո կինը եւ նորա երկու որդիքը նորա հետ։
  • 7Եւ Մովսէսն իր աներին դիմաւորելու ելաւ, եւ խոնարհութիւն արաւ, եւ համբուրեց նորան. Եւ իրար ողջութիւնը հարցրին՝ եւ վրանը մտան։
  • 8Եւ Մովսէսն իր աներին պատմեց այն ամենը՝ որ Եհովան արաւ Փարաւօնին եւ Եգիպտացիներին՝ Իսրայէլի պատճառով, այն բոլոր աշխատութիւնը որ ճանապարհին քաշել էին, եւ Եհովան նորանց ազատել էր։
  • 9Եւ Յոթորն ուրախացաւ այն բոլոր բարութիւնների համար՝ որ Եհովան արել էր Իսրայէլին, որ փրկել էր նորան Եգիպտացիների ձեռքիցը։
  • 10Եւ Յոթորն ասեց. Օրհնեալ լինի Եհովան՝ որ ազատեց ձեզ Եգիպտացիների ձեռքիցը եւ Փարաւօնի ձեռքիցը, որովհետեւ ազատեց ժողովրդին Եգիպտացիների ձեռքի տակիցը։
  • 11Հիմա գիտեմ որ Եհովան բոլոր աստուածներից մեծ է՝ հէնց այն բանում, որով Եգիպտացիք հպարտանում էին նորանց դէմ։
  • 12Եւ Մովսէսի աներ Յոթորը ողջակէզ եւ զոհեր բերաւ Աստուծոյն, եւ Ահարօնն ու Իսրայէլի բոլոր ծերերը Մովսէսի աների հետ եկան Աստուծոյ առաջին հաց ուտելու։
  • 13Եւ եղաւ որ հետեւեալ օրը Մովսէսը նստեց ժողովուրդը դատելու, եւ ժողովուրդը առաւօտից մինչեւ իրիկուն Մովսէսի մօտ կանգնած էր։
  • 14Եւ Մովսէսի աները տեսաւ ամենն ինչ որ անում էր Մովսէսը ժողովրդին, եւ ասեց. Ի՞նչ է այս բանը՝ որ դու անում ես ժողովրդին. Ինչո՞ւ ես դու մենակ նստում, եւ բոլոր ժողովուրդը կանգնում է առաւօտից մինչեւ իրիկուն քեզ մօտ։
  • 15Եւ Մովսէսն ասեց իր աներին. Թէ ժողովուրդը գալիս է ինձ մօտ Աստուածանից դատաստան հարցնելու։
  • 16Երբոր նորանք մի բան են ունենում՝ գալիս են ինձ մօտ, եւ ես նորանց մէջ տեղը դատաստան եմ անում եւ Աստուծոյ կանոնները եւ նորա օրէնքները նորանց հասկացնում։
  • 17Եւ Մովսէսի աներն ասեց նորան. Քո արածը լաւ բան չէ։
  • 18Այդպէս անպատճառ դու էլ կ’մաշուիս, եւ քեզ հետ եղած այս ժողովուրդն էլ. Որովհետեւ այս բանը քեզ համար շատ ծանր է. դու մենակ չես կարող անել այս։
  • 19Հիմա լսիր իմ խօսքին. Ես քեզ խրատ եմ տալիս, եւ Աստուած քեզ հետ կ’լինի։ Ժողովրդի համար դու գնա Աստուծոյ առաջը. Եւ դատերը դու ներկայացրու Աստուծոյն.
  • 20Եւ սովորեցրու նորա կանոններն ու օրէնքները. Եւ հասկացրու նորանց իրանց գնալու ճանապարհը եւ իրանց անելու գործը։
  • 21Եւ դու բոլոր ժողովրդիցը կարող մարդիկ՝ Աստուածանից վախող՝ հաւատարիմ՝ ագահութիւնը ատող մարդիկ ընտրիր, եւ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ եւ տասնապետներ դիր նորանց վերայ։
  • 23Եթէ այս անես, եւ Աստուած էլ քեզ պատուիրէ, այն ժամանակ կարող կ’լինիս կանգնել, եւ բոլոր այս ժողովուրդն էլ խաղաղութեամբ իրանց տեղը կ’գնան։
  • 24Եւ Մովսէսն իր աների խօսքին լսեց, եւ նորա բոլոր ասածն արաւ։
  • 25Եւ Մովսէսը բոլոր Իսրայէլիցը կարող մարդիկ ընտրեց, եւ նորանց ժողովրդի վերայ գլխաւորներ այսինքն հազարապետներ՝ հարիւրապետներ՝ յիսնապետներ եւ տասնապետներ կարգեց։
  • 26Եւ ամեն ժամանակ նորանք էին դատում ժողովրդին. Դժուար բանը Մովսէսին էին բերում, բայց ամեն փոքր բանը իրանք էին դատում։
  • 27Եւ Մովսէսն իր աներին ճանապարհ դրաւ, եւ նա իր երկիրը գնաց։
← Ցանկ