ԵԼԻՑ17
  • 1Եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը չուեցին Եհովայի խօսքին պէս իրանց գնացքի համեմատ Սին անապատիցը, եւ Ռափիդիմումը բանակ տուին. Եւ ժողովրդի համար խմելու ջուր չ’կար։
  • 2Եւ ժողովուրդը Մովսէսի հետ վիճեց եւ ասեց. Մեզ ջուր տուէք, որ խմենք. Եւ Մովսէսն ասեց նորանց. Ի՞նչ էք ինձ հետ վիճում. ինչո՞ւ էք փորձում Եհովային։
  • 3Եւ ժողովուրդն այն տեղ ջրի համար ծարաւեց, եւ ժողովուրդը Մովսէսի դէմ տրտնջաց եւ ասեց. Ինչո՞ւ համար մեզ Եգիպտոսիցը հանեցիր, որ մեզ ու մեր որդիներին եւ մեր հօտերին ծարաւ մեռցնես։
  • 4Եւ Մովսէսը Եհովային աղաղակեց՝ ասելով. Ի՞նչ անեմ այս ժողովրդին. Քիչ է մնացել որ ինձ քարկոծեն։
  • 5Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ժողովրդի առաջն անցիր, եւ Իսրայէլի ծերերիցը քեզ հետ առ, եւ քո գաւազանը՝ որով գետը զարկիր, ձեռքդ առ եւ գնա։
  • 6Ահա Քորեբումը այն ժայռի վերայ՝ այնտեղ քո առաջին կ’կանգնեմ, եւ դու ժայռին զարկ եւ նորանից ջուր դուրս կ’գայ, եւ թող ժողովուրդը խմէ։ Եւ Մովսէսն այնպէս արաւ Իսրայէլի ծերերի առաջին։
  • 7Եւ այն տեղի անունը Մասսա եւ Մերիբա դրաւ, Իսրայէլի որդիների այնտեղ վիճելու եւ Եհովային փորձելու համար, որ ասեցին. Արդեօք Եհովան մեր մէ՞ջ է՝ թէ ոչ։
  • 8Եւ Ամաղէկն եկաւ եւ Ռափիդիմումն Իսրայէլի հետ պատերազմեց։
  • 9Եւ Մովսէսն ասեց Յեսուին. Մեզ համար մարդիկ ընտրիր եւ դուրս գնա Ամաղէկի հետ պատերազմելու. Էգուց ես բլրի գլխին կ’կանգնեմ Աստուծոյ գաւազանը ձեռքիս։
  • 10Եւ Յեսուն Մովսէսի ասածին պէս արաւ եւ Ամաղէկի հետ պատերազմեց. Եւ Մովսէսը՝ Ահարօնը եւ Ովրը բլուրի գլուխն ելան։
  • 11Եւ լինում էր որ՝ երբոր Մովսէսն իր ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայէլն էր յաղթում. Եւ հէնց որ իր ձեռքերը իջեցնում էր, Ամաղէկն էր յաղթում։
  • 13Եւ Յեսուն զարկեց սուրի բերանով Ամաղէկին եւ նորա ժողովրդին։
  • 14Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սա գրիր գրքումը յիշատակի համար, եւ Յեսուի ականջը գցիր՝ որ Ամաղէկի յիշատակը երկնքի տակից բոլորովին պիտի ջնջեմ։
  • 15Եւ Մովսէսը սեղան շինեց եւ նորա անունը Եհովանիսի դրաւ.
  • 16Եւ ասեց. Որովհետեւ Եհովան՝ ձեռքը աթոռի վերայ է, Եհովան պատերազմ ունի Ամաղէկի դէմ ազգից ազգ։
← Ցանկ