ԵԼԻՑ16
  • 1Եւ չուեցին Եղիմիցը, եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը եկան Սին անապատը՝ որ Եղիմի ու Սինայի մէջտեղն է, նորանց Եգիպտոսի երկրից դուրս գալու երկրորդ ամսուայ տասնեւհինգերորդ օրը։
  • 2Եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը անապատումը Մովսէսի եւ Ահարօնի դէմ տրտունջ արին.
  • 3Եւ Իսրայէլի որդիքն ասեցին նորանց. Երանի թէ Եհովայի ձեռքովը մեռած լինէինք Եգիպտոսի երկրումը, երբոր մսի կաթսաների մօտ նստած էին եւ կուշտ հաց էինք ուտում, որովհետեւ մեզ այս անապատը հանեցիք, որ բոլոր այս ժողովքը սովածութիւնից մեռցնէք։
  • 4Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ահա ես ձեզ երկնքիցը հաց պիտի տեղամ, եւ ժողովուրդը վեր կենայ՝ եւ օրուայ պէտք եղածը նոյն օրը ժողովէ, որ փորձեմ նորանց թէ իմ օրէնքի համեմատ պիտի գնան՝ թէ ոչ։
  • 5Եւ լինի որ վեցերորդ օրը, երբոր իրանց բերածը պատրաստեն, նա նորանց ամեն օրուայ ժողովածների կրկինը լինի։
  • 6Եւ Մովսէսն ու Ահարօնն ասեցին Իսրայէլի բոլոր որդիներին. Այս իրիկուն կ’իմանաք, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանողը Եհովան է։
  • 7Եւ առաւօտը կ’տեսնէք Եհովայի փառքը, որովհետեւ Եհովայի դէմ ձեր արած տրտունջը ինքը լսեց. Եւ մենք ո՞վ ենք՝ որ մեզ դէմ տրտնջում էք։
  • 8Եւ Մովսէսն ասեց. Եհովան ձեզ իրիկունը ուտելու միս եւ առաւօտը կշտանալու չափ հաց տալիս՝ Եհովան լսած է իր դէմ ձեր արած տրտունջը. Եւ մենք ո՞վ ենք. Ձեր տրտունջը մեզ դէմ չէ, այլ Եհովայի դէմ։
  • 9Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Իսրայէլի որդիների բոլոր ժողովքին ասիր, Եհովայի առաջին մօտեցէք. Որովհետեւ ձեր տրտունջը լսեց։
  • 10Եւ եղաւ որ Ահարօնը Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի հետ խօսելիս, դէպի անապատը նայեցին, եւ ահա Եհովայի փառքը ամպի մէջ երեւաց։
  • 11Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 12Իսրայէլի որդիների տրտունջը լսեցի. Խօսիր նորանց հետ ասելով. Իրիկուայ դէմ միս պիտի ուտէք, եւ առաւօտանց հացով պիտի կշտանաք. Եւ կ’իմանաք թէ ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը։
  • 13Եւ եղաւ իրիկունը, որ լորամարգիներ ելան եւ բանակը ծածկեցին եւ առաւօտանց բանակի շուրջը ցօղ իջաւ։
  • 14Եւ երբոր իջած ցօղը վերացաւ, ահա անապատի երեսը վերայ մանր թեփաձեւ մի բան կար՝ եղեամի պէս մանր գետնի վերայ։
  • 15Եւ Իսրայէլի որդիքը տեսան, եւ իրար ասեցին. Ի՞նչ է սա. Որովհետեւ չ’գիտէին թէ ինչ էր. Եւ Մովսէսն ասեց նորանց. Սա այն հացն է, որ Եհովան տուաւ ձեզ ուտելու։
  • 16Եհովայի պատուիրած բանը այս է. Ժողովեցէք նորանից ամեն մէկն իր կերածի չափ, մարդագլուխ մէկ օմէր՝ ամեն մէկն իր վրանի մէջ եղողների համար՝ ձեր հոգիների թիւին նայելով։
  • 17Եւ Իսրայէլի որդիքն այնպէս արին. Եւ որը շատ, եւ որը քիչ ժողովեց։
  • 18Եւ օմէրով չափում էին, շատ ունեցողինը չ’աւելացաւ, եւ քիչ ունեցողինը չ’պակասեց. Ամեն մէկն իր կերածի չափ ժողովեց։
  • 19Եւ Մովսէսն ասեց նորանց. Ոչ մէկը նորանից մինչեւ առաւօտը չ’պահէ։
  • 20Բայց չ’լսեցին Մովսէսին, այլ ոմանք թողեցին նորանից մինչեւ առաւօտ, եւ որդնոտեց եւ հոտեց. Եւ Մովսէսը բարկացաւ նորանց վերայ։
  • 21Եւ ամեն առաւօտ ժողովում էին նորանից ամեն մէկն իր կերածի չափ. Ու արեւը տաքանալիս հալում էր։
  • 22Եւ եղաւ որ, վեցերորդ օրը կրկնապատիկ ուտելիք՝ այսինքն ամեն մէկի համար երկու օմէր ժողովեցին, եւ ժողովքի բոլոր իշխանները եկան եւ պատմեցին Մովսէսին։
  • 23Եւ նա ասեց նորանց. Այս է Եհովայի ասածը, էգուց հանգստութեան սուրբ շաբաթն է Եհովայի համար, ինչ որ եփելու էք՝ եփեցէք, եւ ինչ որ եռացնելու էք՝ եռացրէք, եւ ինչ որ կ’աւելանայ՝ ձեզ համար առաւօտուան պահուելու թողեցէք։
  • 25Եւ Մովսէսն ասեց. Այսօր կերէք, որովհետեւ այսօր շաբաթ է Եհովայի համար. Այսօր դաշտի մէջ նորանից չէք գտնիլ։
  • 26Վեց օր պիտի ժողովէք նորան. Բայց եօթներորդ օրը՝ որ շաբաթ է, պիտի չ’գտնուի։
  • 27Եւ եղաւ որ եօթներորդ օրը ժողովրդիցը ոմանք ժողովելու գնացին, բայց չ’գտան։
  • 28Եւ Եհովան ասեց Մովսէսին. Մինչեւ ե՞րբ չէք ուզում պահել իմ պատուիրանքներն ու օրէնքները։
  • 29Տեսէք որ Եհովան տուաւ ձեզ շաբաթը, նորա համար վեցերորդ օրը ինքը ձեզ երկու օրուայ հաց է տալիս. Ամեն մէկն իր տեղը թող նստէ. Ոչ մէկն իր տեղիցը դուրս չ’գնայ եօթներորդ օրը.
  • 30Եւ Ժողովուրդը հանգստացաւ եօթներորդ օրը։
  • 31Եւ Իսրայէլի տունը նորա անունը Ման դրին. Եւ նա գինձի սերմի պէս սպիտակ, եւ համը մեղրով շինուած գաթայի պէս էր։
  • 32Եւ Մովսէսն ասեց. Այս է Եհովայի հրամայած բանը. Նորանից մի օմէր լցրէք, որ ձեր սերունդների համար պահուի, որ տեսնեն այն հացը՝ որ ձեզ ուտեցրի անապատումը՝ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանելիս։
  • 33Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Մի սափոր առ, եւ նորա մէջը մի օմէր լիքը մանանայ դիր. Եւ Եհովայի առաջին դիր որ պահուի ձեր սերունդների համար։
  • 34Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, այնպէս էլ Ահարօնը վկայութեան առաջին դրաւ նորան որ պահուի։
  • 35Եւ Իսրայէլի որդիքը քառասուն տարի կերան մանանան, մինչեւ որ շէն երկիրն եկան՝ մանանան կերան՝ մինչեւ որ Քանանի երկրի սահմանն եկան։
  • 36Եւ օմէրը արդուի տասներորդ մասն է։
← Ցանկ