ԵԼԻՑ15
  • 1Այն ժամանակ երգեց Մովսէսը եւ Իսրայէլի որդիքը այս երգը Եհովայի համար, եւ խօսեցին ասելով. Երգում եմ Եհովային, որովհետեւ փառքով փառաւորեալ է. Ձին եւ ձիաւորը ծովը գցեց.
  • 2Եհովան իմ զօրութիւնն ու իմ գովութիւնն է, Եւ իմ փրկութիւնը եղաւ. Նա իմ Աստուածն է. Եւ ես կ’փառաւորեմ նորան. Նա իմ հօր Աստուածն է, եւ ես կ’բարձրացնեմ նորան։
  • 3Եհովան հզօր պատերազմող է. Անունը ԵՀՈՎԱՅ է։
  • 4Փարաւօնի կառքերն ու նորա զօրքերը ծովը գցեց. Եւ նորա ընտիր կառամարտիկները Կարմիր ծովի մէջ ընկղմուեցան։
  • 5Անդունդները ծածկեցին նորանց. Նորանք իջան խորերը ինչպէս քար։
  • 6Քո աջ ձեռքն, ով Եհովայ, փառաւորուած է զօրութեամբ. Քո աջ ձեռքը, ով Եհովայ, խորտակեց թշնամուն։
  • 7Եւ քո փառքի մեծութեամբը խորտակում ես քեզ դէմ վեր կացողներին. Ուղարկում ես քո բարկութիւնը, եւ ուտում է նորանց յարդի պէս։
  • 8Եւ քո շունչի փչելովը ջրերը ժողովուեցան. Հեղեղները կանգնեցին դէզի պէս. Անդունդները պաղեցին ծովի միջումը։
  • 9Թշնամին ասեց. Հալածեմ՝ հասնեմ, Աւար բաժանեմ. Անձս նորանցից կշտանայ. Քաշեմ սուրս. Ձեռքս նորանց յափշտակէ։
  • 10Փչեցիր քո քամիովը. ծովը ծածկեց նորանց. Կապարի պէս ընկղմուեցան զօրաւոր ջրերի մէջ։
  • 11Ո՞վ է աստուածների մէջ քեզ պէս, ով Եհովայ. Ո՞վ է քեզ պէս՝ սրբութեան մէջ փառաւորուած օրհնութիւններով սքանչելի, Հրաշքներ անող։
  • 12Մեկնեցիր քո աջ ձեռքը. Երկիրը կլանեց նորանց։
  • 13Քո ողորմութիւնովը առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր. Քո զօրութիւնովը տարիր նորանց քո սուրբ բնակարանը։
  • 14Ժողովուրդները լսում են և կ’սարսափեն. Ցաւ է բռնելու Փղշտացի բնակիչներին։
  • 15Այն ժամանակ Եդովմի իշխանները կ’տագնապեն. Մովաբի զօրաւորներին դող կ’բռնէ. Կ’հալուին Քանանի բոլոր բնակիչները։
  • 16Նորանց վերայ վախ ու դող կ’ընկնէ, Քո բազուկի մեծութիւնիցը կ’սառչեն քարի պէս. Մինչեւ որ անցնէ ժողովուրդդ, ով Եհովայ, Մինչեւ որ անցնէ այս ժողովուրդը, որ դու ստացար։
  • 17Դու կ’բերես նորանց եւ կ’տնկես նորանց քո ժառանգութեան սարի վերայ, Այն տեղը, որ քո բնակութեան համար շինեցիր, ով Եհովայ. Այն սրբարանը, Տէր, որ քո ձեռքերը շինեցին։
  • 18Եհովան պիտի թագաւորէ յաւիտեանս յաւիտենից։
  • 19Որովհետեւ Փարաւօնի ձիերը նորա կառքերովն ու ձիաւորներովը ծովը մտան, եւ Եհովան ծովի ջրերը նորանց վերայ ածեց. Բայց Իսրայէլի որդիքը ցամաքով գնացին ծովի միջովը։
  • 20Եւ Ահարօնի քոյր՝ Մարիամ մարգարէուհին թմբուկը ձեռքն առաւ. Եւ բոլոր կանայքը թմբուկներով եւ պարերով նորա ետեւիցը դուրս եկան։
  • 21Եւ Մարիամը պատասխանեց նորանց. Երգեցէք Եհովային, որովհետեւ փառքով փառաւորուած է. Ձին ու ձիաւորը ծովը գցեց։
  • 22Եւ Մովսէսը Իսրայէլին Կարմիր ծովիցը ճանապարհ հանեց, եւ նորանք Սուրի անապատը եկան, եւ երեք օրուայ ճանապարհ գնացին անապատումը, եւ ջուր չ’գտան։
  • 23Եւ եկան Մեռայ, եւ չէին կարողանում խմել Մեռայի ջրերիցը, որովհետեւ դառն էին, վասն որոյ նորա անունը Մեռայ կոչուեցաւ։
  • 24Եւ ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ասելով. Ի՞նչ խմենք։
  • 25Եւ նա Եհովային աղաղակեց. Եւ Եհովան նորան մի փայտ ցոյց տուաւ, եւ նա գցեց ջրերի մէջ, եւ ջրերը անուշացան։ Այն տեղ նորանց կանոն եւ դատաստան դրաւ, եւ այնտեղ փորձեց նորանց,
  • 27Եւ եկան Եղիմ, եւ այնտեղ տասնեւերկու ջրի աղբիւրներ եւ եօթանասուն արմաւենիներ կային. Եւ այն տեղ ջրերի մօտ բանակ տուին։
← Ցանկ