ԵԼԻՑ13
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Սրբիր ինձ համար ամեն առաջինեկը՝ Իսրայէլի որդիների մէջ՝ ամեն արգանդ բացողը, թէ մարդ թէ անասուն. Այն իմն է։
  • 4Դուք այսօր էք դուրս եկել, Ապիպ ամսումը։
  • 5Եւ կ’լինի որ երբ Եհովան քեզ տանելու լինի Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների երկիրը՝ որ քեզ տալու համար քո հայրերին երդում արաւ, այն կաթ ու մեղր բղխող երկիրը, այս ամսումը պիտի կատարես այս պաշտօնը։
  • 6Եօթը օր բաղարջ պիտի ուտես, եւ եօթներորդ օրը տօն լինի Եհովայի համար։
  • 7Այն եօթը օրերումը բաղարջ պիտի ուտուի, եւ քեզ մօտ խմորեալ հաց պիտի չ’տեսնուի. Ոչ էլ քեզ մօտ խմոր պիտի տեսնուի քո բոլոր սահմաններումը։
  • 8Եւ այն օրը քո որդուն պիտի պատմես՝ ասելով. Այս նորա համար է որ Եհովան արաւ ինձ՝ ես Եգիպտոսիցը դուրս գալիս։
  • 9Եւ սա քեզ համար նշան պիտի լինի ձեռքիդ վերայ, եւ յիշատակ՝ աչքերիդ մէջ տեղը, որ Եհովայի օրէնքը քո բերանումը լինի, որովհետեւ Եհովան քեզ զօրաւոր ձեռքով հանեց Եգիպտոսիցը։
  • 10Եւ դու այս կանոնը տարուց տարի իր ժամանակին պիտի պահես։
  • 11Եւ կ’լինի որ՝ երբ Եհովան քեզ Քանանացիների երկիրը տանէ, ինչպէս որ քեզ եւ քո հայրերին երդում արաւ, որ նորան քեզ տայ։
  • 12Եւ այն ամենը որ արգանդ կ’բանայ, Եհովային ներկայացրու. Եւ քո ունեցած անասնի ամեն առաջինեկ արուները Եհովայինը լինի։
  • 13Եւ էշի ամեն առաջինեկը մի ոչխարով փրկես, եւ եթէ չ’փրկես, նորա վիզը կոտրիր. Եւ քո որդիների մէջ մարդի ամեն առաջինեկը պիտի փրկես։
  • 14Եւ կ’լինի որ քո որդին էգուց քեզ կ’հարցնէ ասելով. Սա ի՞նչ է. Նորան պիտի ասես թէ՝ Եհովան մեզ Եգիպտոսիցը ծառայութեան տունիցը զօրաւոր ձեռքով հանեց.
  • 15Եւ եղաւ՝ երբ Փարաւօնը խստացաւ և մեզ արձակել չ’ուզեց, Եհովան Եգիպտոսի երկրումն ամեն առաջինեկը՝ մարդի առաջինեկից մինչեւ անասունի առաջինեկը մեռցրեց. Նորա համար ես ամեն արգանդ բացող արուն զոհում եմ Եհովային, եւ իմ որդիների ամեն առաջինեկը փրկում եմ։
  • 16Եւ սա քո ձեռքի վերայ նշան եւ աչքերիդ մէջտեղը ճակատանոց լինի, որովհետեւ Եհովան մեզ Եգիպտոսիցը զօրաւոր ձեռքով հանեց։
  • 17Եւ եղաւ՝ երբ Փարաւօնը ժողովրդին արձակեց, այն ժամանակ Աստուած նորանց Փղշտացիների երկրի ճանապարհովը չ’տարաւ, թէեւ նա մօտ էր, որովհետեւ Աստուած ասեց. Մի գուցէ ժողովուրդը պատերազմը տեսնելիս զղջայ եւ ետ դառնայ Եգիպտոս։
  • 18Այլ Աստուած ժողովրդին Կարմիր ծովի անապատի ճանապարհովը պտոյտ անել տուաւ եւ Իսրայէլի որդիքը գօտեպնդուած ելան Եգիպտոսի երկրիցը։
  • 19Եւ Մովսէսը՝ Յովսէփի ոսկորներն իր հետ առաւ. Որովհետեւ Իսրայէլի որդկանցը հաստատ երդում էր անել տուել ասելով. Անպատճառ Աստուած ձեզ այցելութիւն է անելու, եւ իմ ոսկորներն այս տեղիցը ձեզ հետ հանեցէք։
  • 20Եւ Սոկքովթիցը չուեցին եւ Ոթոմի մէջ անապատի ծայրումը իջեւան արին։
  • 21Եւ Եհովան գնում էր նորանց առաջին ցերեկը ամպի սիւնով նորանց ճանապարհ ցոյց տալու համար, եւ գիշերը կրակի սիւնով, որ նորանց լոյս տայ, որ ցերեկ եւ գիշեր գնան։
  • 22Ցերեկը ամպի սիւնը՝ եւ գիշերը կրակի սիւնը՝ ժողովրդի առջեւից չ’պակասեցրեց։
← Ցանկ