ԵԼԻՑ12
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ Եգիպտոսի երկրումը ասելով.
  • 2Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբ լինի, ձեզ համար տարուայ ամիսների առաջինը լինի նա։
  • 3Իսրայէլի բոլոր ժողովքի հետ խօսեցէք ասելով. Այս ամսի տասնին ամեն մէկն իր համար մի գառն առնէ՝ իրանց հայրերի տան համեմատ՝ տունը մէկ գառն։
  • 4Եւ եթէ մէկ տունը մէկ գառնի համար քիչ լինի, թող նա իր տան մօտ եղած դրացու հետ՝ հոգիների թիւին համեմատ առնէ. Ամեն մէկն իր կերածի չափ հաշիւ անէք գառնի վերայ։
  • 5Ձեր գառը անարատ՝ արու մէկ տարեկան լինի. Ոչխարներիցը կամ այծերիցն առնէք։
  • 6Եւ պահէք ձեզ համար մինչեւ ամսի տասնեւչորսերորդ օրը, եւ Իսրայէլի ժողովքի բոլոր բազմութիւնը մորթեն նորան իրիկուայ դէմ։
  • 7Եւ արիւնիցն առնեն եւ տների երկու կողմի դրանդիներին եւ վերի սեմին քսեն, ուր որ նորան պիտի ուտեն։
  • 8Եւ միսն այն գիշերն ուտեն. Նորան կրակի վերայ խորոված՝ եւ բաղարջ ուտեն լեղի խոտերով.
  • 9Նորանից հում կամ ջրի մէջ եփած չ’ուտէք, այլ կրակի վերայ խորոված, նորա գլուխը ոտքերովը եւ փորոտիքովը մէկտեղ ուտէք։
  • 10Եւ նորանից մի բան չ’թողէք մինչեւ առաւօտ. Եւ նորանից մինչեւ առաւօտ մնացածը՝ կրակով այրեցէք։
  • 11Եւ այսպէս ուտէք նորան. Ձեր գօտիները ձեր մէջքին՝ եւ ձեր կոշիկները ձեր ոտքերին՝ եւ ձեր ցուպերը ձեր ձեռքին լինելով, եւ նորան շտապելով ուտէք. Նա զատիկ է Եհովային։
  • 12Եւ այն գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ, եւ զարկեմ Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկը մարդից մինչեւ անասուն. Եւ Եգիպտոսի բոլոր աստուածների վերայ դատաստան պիտի անեմ՝ ես Եհովաս։
  • 13Եւ արիւնը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վերայ, եւ երբոր արիւնը տեսնեմ, ձեր վերայից պիտի անցնեմ. Եւ հարուածը ձեր վերայ պիտի չ’գայ ձեզ կորցնելու համար, երբոր Եգիպտոսի երկիրը զարկեմ։
  • 14Եւ այն օրը ձեզ յիշատակի համար լինի, եւ տօնեցէք նորան տօն Եհովայի համար. Ձեր սերունդների մէջ յաւիտենական կանոնով տօնեցէք նորան։
  • 15Եօթը օր բաղարջ կերեք. Հէնց առաջին օրը ձեր տներիցը դուրս գցէք խմորը, որովհետեւ առաջի օրիցը մինչեւ եօթներորդ օրը խմորեալ ուտող անձը Իսրայէլիցը կորչի։
  • 16Եւ առաջին օրը սուրբ ժողով լինի, եւ եօթներորդ օրն էլ ձեզ համար սուրբ ժողով լինի. Այն օրերը բնաւ մի գործ չ’գործուի, բացի ամեն մէկի ուտելիքը. Այն միայն պատրաստէք։
  • 17Եւ բաղարջների տօնը պահէք. Որովհետեւ հէնց նոյն օրուայ մէջ ձեր զօրքերը Եգիպտոսի երկրիցը հանեցի. Ուրեմն ձեր սերունդների մէջ յաւիտենական կանոնով այն օրը պահէք։
  • 18Առաջին ամսուայ տասնեւչորսերորդ օրուայ իրիկունից բաղարջ պիտի ուտէք մինչեւ ամսուայ քսանեւմէկերորդ օրուայ իրիկունը։
  • 19Եօթը օր ձեր տներումը խմոր չ’գտնուի. Որովհետեւ խմորեալ հաց ուտող անձը Իսրայէլի ժողովքիցը պիտի կորչի՝ թէ օտարական եւ թէ երկրի բնակ։
  • 20Ոչ մի խմորեալ բան պիտի չ’ուտէք. Ձեր բոլոր բնակութիւնների մէջ բաղարջ ուտէք։
  • 21Եւ Մովսէսը կանչեց Իսրայէլի բոլոր ծերերին եւ ասեց նորանց. Ընտրեցէք, եւ ձեզ համար ձեր ընտանեաց համեմատ գառն առէք, եւ զատիկը մորթեցէք։
  • 22Եւ զոպայի փունջ առէք, եւ կոնքի մէջ եղած արիւնովը թաթախեցէք եւ կոնքի մէջ եղած արիւնիցը քսեցէք դրան վերայի սեմին՝ եւ երկու դրանդիներին, եւ մինչեւ առաւօտ ձեզանից մէկն իր տան դռնիցը դուրս չ’գայ։
  • 23Եւ Եհովան Եգիպտացիներին զարկելու համար պիտի անցնէ, եւ երբ դրան վերայ սեմի եւ երկու դրանդիների վերայ արիւն տեսնէ, այն ժամանակ Եհովան այն դրան վերայիցը կ’անցնէ, եւ չի թողիլ սատակիչին, որ ձեր տները մտնէ ձեզ զարկելու համար։
  • 24Եւ այս բանը քեզ եւ քո որդիների համար կանոն պահէք մինչեւ յաւիտեան։
  • 25Եւ երբոր կ’լինի որ այն երկիրը գաք՝ որ Եհովան ձեզ պիտի տայ իր ասածին պէս, այն ժամանակ այս պաշտօնը պահէք։
  • 26Եւ երբոր կ’լինի որ ձեր որդիքը ձեզ կ’ասեն. Ի՞նչ է ձեր այս պաշտօնը,
  • 27Այն ժամանակ ասէք, որ սա զատկի զոհն է Եհովայի համար, որ Եգիպտոսի մէջ Իսրայէլի որդիների տների վերայից անցաւ Եգիպտացիներին զարկելիս, եւ մեր տները ազատեց։ Եւ ժողովուրդը խոնարհուեց եւ երկրպագութիւն արաւ։
  • 29Եւ եղաւ որ կէս գիշերին Եհովան Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկին զարկեց, իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկիցը մինչեւ բանտումը եղած գերիի առաջինեկը՝ եւ ամեն անասունի առաջինեկը
  • 30Եւ Փարաւօնը գիշերը վեր կացաւ եւ նորա բոլոր ծառաները՝ եւ բոլոր Եգիպտացիները, եւ Եգիպտոսի մէջ մեծ աղաղակ կար, որովհետեւ տուն չ’կար որ նորա մէջ մեռել չ’լինէր։
  • 31Եւ գիշերը կանչեց Մովսէսին եւ Ահարօնին եւ ասեց. Վեր կացէք դուրս ելէք իմ ժողովրդի միջիցը դուք էլ եւ Իսրայէլի որդիքն էլ, եւ գնացէք պաշտեցէք Եհովային ինչպէս որ ասեցիք։
  • 32Ձեր հօտերն էլ եւ ձեր արջառներն էլ առէք՝ ինչպէս ասեցիք, եւ գնացէք եւ ինձ էլ օրհնեցէք։
  • 33Եւ Եգիպտացիք բռնադատեցին ժողովրդին, որ շուտով այն երկրիցը դուրս ուղարկեն նորանց, որովհետեւ ասեցին. Ամենքս էլ կ’մեռնենք։
  • 34Եւ ժողովուրդն իրանց զանգուածը դեռ չ’խմորած՝ իրանց խմորի տաշտերը իրանց կտաւներովը փաթաթած իրանց ուսերի վերայ վեր առին։
  • 35Եւ Իսրայէլի որդիքը Մովսէսի խօսքին պէս արին, եւ Եգիպտացիներիցն արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ ուզեցին։
  • 36Եւ Եհովան ժողովրդին շնորհք տուաւ Եգիպտացիների առաջին եւ Եգիպտացիք նորանց ուզածը տուին, եւ նորանք կողոպտեցին Եգիպտացիներին։
  • 37Եւ Իսրայէլի որդիքը Ռամսեսից դէպի Սոկքովթ չուեցին. Բացի ընտանիքներից վեց հարիւր հազարի չափ հետեւակ մարդիկ էին։
  • 38Եւ նորանց հետ խառն բազմութիւն էլ ելաւ. Եւ ոչխարներն ու արջառները շատ մեծ հօտ էին։
  • 39Եւ Եգիպտոսիցն իրանց հանած զանգուածիցն անխմոր շօթեր եփեցին, որովհետեւ խմորեալ չէր. Նորա համար որ Եգիպտոսիցը քշուեցան, եւ չէին կարողանում ուշանալ. Եւ իրանց համար պաշար էլ չէին շինել։
  • 40Եւ Եգիպտոսի մէջ Իսրայէլի որդիների բնակուած ժամանակը չորս հարիւր երեսուն տարի էր։
  • 41Եւ եղաւ որ չորս հարիւր երեսուն տարուայ վերջին՝ հէնց նոյն օրը Եհովայի բոլոր զօրքերը Եգիպտոսի երկրիցն ելան։
  • 42Սա Եհովայի համար պահելու մի գիշեր է, որ նորանց Եգիպտոսի երկրիցը հանեց. Սա այն գիշերն է Եհովայի համար Իսրայէլի բոլոր որդիներիցն իրանց ազգերի մէջ պահուելու համար։
  • 43Եւ Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին. Այս է զատկի կանոնը. Ոչ մի օտարական նորանից պիտի չ’ուտէ։
  • 44Եւ ամեն մարդի ստակով ծախու առած ծառան՝ երբոր նորան թլփատել ես, այն ժամանակ թող ուտէ նորանից։
  • 45Օտարականն ու վարձկանը նորանից պիտի չ’ուտէ։
  • 46Մէկ տան մէջ պիտի ուտուի. Տնից դուրս չ’հանես այն մսիցը, եւ նորա մէկ ոսկորը չկոտրէք։
  • 47Իսրայէլի բոլոր ժողովքը անէ այն։
  • 48Եւ երբոր մի օտարական քեզ մօտ պանդխտանալու լինի, եւ Եհովայի զատիկն անելու լինի, նորա ամեն արուն թող թլփատուի, եւ այն ժամանակ մօտենայ կատարելու համար եւ ինքը երկրի բնակի պէս լինի. Որովհետեւ ոչ մէկ անթլփատ նորանից պիտի չ’ուտէ։
  • 49Երկրացու եւ ձեր մէջ բնակուող օտարականի համար մէկ օրէնք լինի։
  • 50Եւ Իսրայէլի բոլոր որդիքն արին ինչպէս որ Եհովան Մովսէսին եւ Ահարօնին պատուիրել էր, այնպէս արին։
  • 51Եւ եղաւ որ հէնց այն օրը Եհովան Եգիպտոսի երկրիցը հանեց Իսրայէլի որդիքը իրանց զօրքերովը։
← Ցանկ