ԵԼԻՑ11
- 1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի վերայ եւ Եգիպտոսի վերայ մէկ հարուած էլ եմ բերելու. Նորանից յետոյ ձեզ այս տեղից կ’արձակէ. և հէնց որ արձակէ, ձեզ այս տեղից՝ շուտով դուրս պիտի անէ։
- 2Հիմա խօսիր ժողովրդի ականջներին, եւ ամեն մարդ իր դրացուցը եւ ամեն կնիկ իր դրացուցը արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր խնդրեն։
- 3Եւ Եհովան շնորհք տուաւ ժողովրդին Եգիպտացիների առաջին. Եւ Մովսէսն էլ Եգիպտոսի երկրի մէջ Փարաւօնի ծառաների առաջին եւ ժողովրդի առաջին շատ մեծ մարդ էր։
- 4Եւ Մովսէսն ասեց. Եհովան այսպէս է ասում, Կէս գիշերին ես դուրս կ’գամ Եգիպտոսի մէջ։
- 5Եւ ամեն առաջինեկը կ’մեռնի Եգիպտոսի երկրումը՝ իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկից մինչեւ երկանքի ետեւին եղող աղախնի առաջինեկը, եւ բոլոր անասունների առաջինեկը։
- 6Եւ Եգիպտոսի բոլոր երկրումը մեծ աղաղակ կ’լինի որ նորա նմանը եղած չէ, ոչ էլ կ’լինի.
- 7Եւ Իսրայէլի որդիների ոչ մէկի դէմ մարդից մինչեւ անասուն մի շուն էլ չի շարժիլ իր լեզուն. Որ գիտենաք թէ Եհովան Եգիպտացիների եւ Իսրայէլի մէջտեղը տարբերութիւն է անում։
- 8Եւ քո այս բոլոր ծառաները ինձ մօտ իջնեն, եւ ինձ խոնարհութիւն անեն ասելով. Դուրս գնա դու եւ բոլոր քեզ հետեւող ժողովուրդը. Եւ նորանից յետոյ դուրս կ’գնամ։ Եւ Մովսէսը դուրս եկաւ Փարաւօնի մօտիցը բարկութեամբ։
- 9Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնը ձեզ չի լսելու, որպէս զի իմ հրաշքները շատացնեմ Եգիպտոսի երկրումը։
- 10Եւ Մովսէսն ու Ահարօնն արին այս ամեն հրաշքները Փարաւօնի առաջին, եւ Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նա չ’արձակեց Իսրայէլի որդիքը իր երկրիցը։