ՍԱՂՄՈՍ99
  • 1Տէրն է թագաւոր. Ժողովուրդները թող շփոթուին. նա նստում է քերովբէների վերայ՝ թող երկիրը շարժուի։
  • 2Տէրը մեծ է Սիօնումը. Եւ նա բարձր է ամեն ժողովուրդների վերայ։
  • 3Թող օրհնեն քո մեծ եւ ահաւոր անունը. Որ սուրբ է։
  • 5Բարձր արէք մեր Տէր Աստուծուն. Եւ երկրպագութիւն արէք նորա ոտների պատուանդանի առաջին. նա սուրբ է։
  • 6Մովսէսը եւ Ահարօնը նորա քահանաների մէջ, եւ Սամուէլը նորա անունը կանչողների մէջ, դէպի Տէրը կանչեցին եւ նա լսեց նորանց։
  • 7Ամպի սիւնումը նա խօսում էր նորանց հետ. Նորանք պահում էին նորա վկայութիւնները եւ օրէնքը որ տուաւ նորանց։
  • 8Ով Տէր՝ մեր Աստուածը, դու որ լսում էիր նորանց. Դու նորանց համար ներող Աստուած էիր, թէեւ վրէժ խնդրող՝ նորանց գործերի համար։
  • 9Բարձր արէք մեր Տէր Աստուծուն եւ երկրպագութիւն արէք դէպի նորա սուրբ սարը, որ մեր Տէր Աստուածը սուրբ է։
← Ցանկ