ՍԱՂՄՈՍ9
- 1Երգողների գլխաւորին, Մութլաբբէնի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Ես կ’գոհանամ քեզանից, Տէր, իմ բոլոր սրտովը. Կ’պատմեմ քո ամեն հրաշքները։
- 2Ուրախ կ’լինիմ ու կ’ցնծամ քեզանով, սաղմոս կ’ասեմ քո անունին, ով Բարձրեալ։
- 3Իմ թշնամիները ետ դառնալիս՝ կործանվում եւ քո երեսիցը կորչում են։
- 4Որովհետեւ դու արիր իմ դատաստանը եւ իրաւունքը. Դու աթոռի վերայ նստեցիր, ով արդար դատաւոր։
- 5Դու սաստեցիր հեթանոսներին եւ կորցրիր ամբարշտին. նորանց անունը ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից։
- 6Թշնամիները վերջացան բոլորովին՝ յաւիտենական աւերակներ դարձան՝՝, եւ դու նորանց քաղաքները քանդեցիր, նորանց յիշատակը նորանց հետ կորաւ։
- 7Բայց Տէրը յաւիտեան կայ. Նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։
- 8Եւ նա աշխարհքս արդարութիւնով կ’դատէ, եւ ազգերին ուղղութիւնով իրաւունք կ’անէ։
- 9Եւ Տէրը ապաւէն է աղքատին, ապաւէն՝ նեղութեան ժամանակներում։
- 10Եւ քեզ կ’յուսան քո անունը ճանաչողները. Որովհետեւ դու չես ձգում քեզ խնդրողներին, Տէր։
- 11Սաղմոս ասեցէք Տիրոջը, որ բնակվում է Սիօնումը. Պատմեցէք նորա գործքերը ժողովուրդների մէջ։
- 12Որովհետեւ արեան վրէժխնդիրը յիշեց նորանց. Նա չ’մոռացաւ նեղուածների աղաղակը։
- 13Ողորմիր ինձ, Տէր, եւ տես իմ նեղութիւնը, որ իմ ատողնեիցն է. Դու՝ որ մահի դռներիցը բարձրացնում ես ինձ.
- 14Որ քո ամեն օրհնութիւնները պատմեմ Սիօնի աղջկան դռներումը, եւ քո փրկութիւնովը ցնծամ։
- 15Հեթանոսները կուլ գնացին այն հորի մէջ որ շինեցին. Եւ նորանց ոտները փաթաթուեցան այն վարմի մէջ, որ թագցրին։
- 16Տէրը յայտնի եղաւ, նա դատաստան արաւ. Ամբարիշտն իր ձեռքի գործքերումը բռնուեցաւ։ (Հիկկայօն. Սէլա։)
- 17Ամբարիշտները դժոխքի մէջ պիտի ետ դառնան, եւ ամեն ազգերը, որ մոռանում են Աստուծուն։
- 18Որովհետեւ աղքատն իսպառ չի մոռացուիլ, եւ խեղճի յոյսը յաւիտեան չի կորչիլ։
- 19Վեր կաց, Տէր, որ մարդը չ’զօրանայ. Թող հեթանոսները դատուին քո առաջին։
- 20Տէր, ահ ու վախ դիր նորանց վերայ. Թող հեթանոսներն իմանան որ մարդիկ են։ (Սէլա։)