ՍԱՂՄՈՍ9
  • 1Երգողների գլխաւորին, Մութլաբբէնի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Ես կ’գոհանամ քեզանից, Տէր, իմ բոլոր սրտովը. Կ’պատմեմ քո ամեն հրաշքները։
  • 2Ուրախ կ’լինիմ ու կ’ցնծամ քեզանով, սաղմոս կ’ասեմ քո անունին, ով Բարձրեալ։
  • 3Իմ թշնամիները ետ դառնալիս՝ կործանվում եւ քո երեսիցը կորչում են։
  • 4Որովհետեւ դու արիր իմ դատաստանը եւ իրաւունքը. Դու աթոռի վերայ նստեցիր, ով արդար դատաւոր։
  • 5Դու սաստեցիր հեթանոսներին եւ կորցրիր ամբարշտին. նորանց անունը ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից։
  • 6Թշնամիները վերջացան բոլորովին՝ յաւիտենական աւերակներ դարձան՝՝, եւ դու նորանց քաղաքները քանդեցիր, նորանց յիշատակը նորանց հետ կորաւ։
  • 7Բայց Տէրը յաւիտեան կայ. Նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։
  • 8Եւ նա աշխարհքս արդարութիւնով կ’դատէ, եւ ազգերին ուղղութիւնով իրաւունք կ’անէ։
  • 9Եւ Տէրը ապաւէն է աղքատին, ապաւէն՝ նեղութեան ժամանակներում։
  • 11Սաղմոս ասեցէք Տիրոջը, որ բնակվում է Սիօնումը. Պատմեցէք նորա գործքերը ժողովուրդների մէջ։
  • 12Որովհետեւ արեան վրէժխնդիրը յիշեց նորանց. Նա չ’մոռացաւ նեղուածների աղաղակը։
  • 13Ողորմիր ինձ, Տէր, եւ տես իմ նեղութիւնը, որ իմ ատողնեիցն է. Դու՝ որ մահի դռներիցը բարձրացնում ես ինձ.
  • 14Որ քո ամեն օրհնութիւնները պատմեմ Սիօնի աղջկան դռներումը, եւ քո փրկութիւնովը ցնծամ։
  • 15Հեթանոսները կուլ գնացին այն հորի մէջ որ շինեցին. Եւ նորանց ոտները փաթաթուեցան այն վարմի մէջ, որ թագցրին։
  • 16Տէրը յայտնի եղաւ, նա դատաստան արաւ. Ամբարիշտն իր ձեռքի գործքերումը բռնուեցաւ։ (Հիկկայօն. Սէլա։)
  • 17Ամբարիշտները դժոխքի մէջ պիտի ետ դառնան, եւ ամեն ազգերը, որ մոռանում են Աստուծուն։
  • 18Որովհետեւ աղքատն իսպառ չի մոռացուիլ, եւ խեղճի յոյսը յաւիտեան չի կորչիլ։
  • 19Վեր կաց, Տէր, որ մարդը չ’զօրանայ. Թող հեթանոսները դատուին քո առաջին։
  • 20Տէր, ահ ու վախ դիր նորանց վերայ. Թող հեթանոսներն իմանան որ մարդիկ են։ (Սէլա։)
← Ցանկ