ՍԱՂՄՈՍ88
  • 1Երգ. Կորխի որդկանց Սաղմոս. Երգողների գլխաւորին Մախալաթ լէանօթի վերայ. Եզրահեցի Եմանի երգ։ Ով Տէր՝ իմ փրկութեան Աստուած, ցերեկը կանչում եմ, եւ գիշերը քո առաջին եմ։
  • 2Թող իմ աղօթքը քո առաջը գայ. Խոնարհեցրու քո ականջը դէպի իմ աղաղակը։
  • 3Որովհետեւ իմ անձը լցուեցաւ չարիքներով, եւ կեանքս մօտեցաւ դժոխքին։
  • 4Ես գերեզմանի մէջ իջնողների հետ համարուեցայ. Եղայ ինչպէս մի մարդ որ ոյժ չ’ունի։
  • 5Մեռելների մէջ թուլացածի պէս եմ. Ինչպէս խոցուածներ, որ գերեզմանումը ընկած են, որ նորանց այլ եւս չես յիշում, եւ երեսից գցուած են քո ձեռքիցը։
  • 7Քո սրտմտութիւնը հաստատուեցաւ ինձ վերայ, եւ քո ալիքներովը նեղեցիր ինձ։ (Սէլա։)
  • 8Իմ ճանաչներին հեռացրիր ինձանից եւ ինձ գարշելի արիր նորանց համար. փակուած եմ եւ չեմ դուրս գալիս։
  • 9Աչքս մաշուեցաւ խեղճութեան պատճառով. Կանչում եմ դէպի քեզ, Տէր, բոլոր օրը. մեկնում եմ իմ ձեռքը դէպի քեզ։
  • 10Մի՞թէ մեռելների վերայ ես հրաշք անելու. Մի՞թէ մահացածները վեր կ’կենան եւ քեզանից կ’գոհանան։ (Սէլա։)
  • 11Մի՞թէ գերեզմանումը կ’պատմեն քո ողորմութիւնը, եւ քո ճշմարտութիւնը կորստի մէջ։
  • 12Մի՞թէ խաւարի մէջ կ’ճանաչուին քո հրաշքները, եւ արդարութիւնը մոռացութեան երկրումը։
  • 13Բայց ես դէպի քեզ եմ աղաղակում, Տէր. Եւ իմ աղօթքը կանուխ առաւօտանց գալիս է քեզ մօտ։
  • 14Տէր, ի՞նչու ես իմ անձը երեսից գցում. երեսդ թագցնո՞ւմ ես ինձանից։
  • 15Ես աղքատ եմ եւ մեռնում եմ իմ մանկութիւնիցը. քո զարհուրանքը քաշեցի, եւ յոյսս կտրուած է։
  • 16Քո սրտմտութիւնը հասաւ ինձ վերայ, քո զարհուրանքները կորցնում են ինձ։
  • 17Նորանք ամեն օր ջրի նման պատում են ինձ. պատում են ինձ մէկ տեղ։
  • 18Դու հեռացրիր ինձանից բարեկամիս եւ մօտաւորիս. Իմ ճանաչները խաւարի մէջ են։
← Ցանկ