ՍԱՂՄՈՍ86
  • 1Դաւիթի Աղօթք։ Տէր, խոնարհեցրու քո ականջը եւ պատասխանիր ինձ. Որովհետեւ աղքատ եմ ես եւ խեղճ։
  • 2Պահիր իմ անձը, որ ես մաքուր եմ. Փրկիր, ով իմ Աստուած, քո ծառային, որ քեզ է յուսացած։
  • 3Ողորմիր ինձ, Տէր, որ դէպի քեզ եմ կանչում ամեն օր։
  • 4Ուրախ արա քո ծառայի անձը. որ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ով Տէր։
  • 5Որովհետեւ դու, Տէր, բարի ես եւ ներող, եւ ողորմութիւնով հարուստ բոլոր քեզ կանչողներին։
  • 6Ականջ դիր իմ աղօթքին, ով Տէր. Եւ մտիկ արա իմ աղաչանքի ձայնին։
  • 7Իմ նեղութեան օրը դէպի քեզ եմ կանչում. Որովհետեւ դու լսում ես ինձ։
  • 8Քեզ նմանը չ’կայ աստուածների մէջ, Տէր, եւ չ’կայ քո գործքերի պէս։
  • 9Ամեն ազգերն, որ արիր, կ’գան եւ երկրպագութիւն կ’անեն քո առաջին, Տէր. Եւ քո անունին փառք կ’տան։
  • 10Որովհետեւ դու մեծ ես եւ հրաշք գործող. դու ես միայն Աստուած։
  • 11Տէր, ցոյց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտութեան մէջ. Միացրու իմ սիրտը որ քո անունիցը վախենայ։
  • 12Կ’գոհանամ քեզանից, Տէր՝ իմ Աստուած, բոլոր սրտով. Եւ յաւիտեան կ’փառաւորեմ քո անունը։
  • 13Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է ինձ վերայ. Եւ դու փրկեցիր իմ անձը ներքեւի դժոխքիցը։
  • 14Ով Աստուած, ամբարտաւանները վեր կացան ինձ դէմ եւ բռնաւորների ժողովքը ուզում է իմ անձը. Եւ քեզ չեն դնում իրանց առաջին։
  • 15Բայց դու, ով Տէր, գթած Աստուած ես եւ ողորմած, երկայնամիտ եւ հարուստ քաղցրութիւնով եւ ճշմարտութիւնով։
  • 16Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. Քո զօրութիւնը տուր քո ծառային, եւ փրկիր քո աղախնի որդիին։
← Ցանկ