ՍԱՂՄՈՍ85
  • 1Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։ Տէր, դու հաւանեցիր քո երկրին. դարձրիր Յակոբի գերութիւնը։
  • 2Քո ժողովրդի անօրէնութիւնը ներեցիր, եւ նորանց ամեն մեղքերը ծածկեցիր։ (Սէլա։)
  • 3Հեռի արիր քո ամեն սրտմտութիւնը. ետ դարձար քո բարկութեան բորբոքուելուցը։
  • 4Դարձրու մեզ, ով մեր փրկութեան Աստուած, եւ դադարիր քո բարկութիւնիցը որ մեզ վերայ է։
  • 5Մի՞թէ յաւիտեան կ’բարկանաս մեզ վերայ. Քո բարկութիւնը կ’երկարացնե՞ս ազգից մինչեւ ազգ։
  • 6Մի՞թէ ետ չես դառնալ որ մեզ կենդանացնես, եւ քո ժողովուրդը ուրախ լինի քեզանով։
  • 7Ցոյց տուր մեզ, Տէր, քո ողորմութիւնը. Եւ տուր մեզ քո փրկութիւնը։
  • 8Թող լսեմ թէ ինչ կ’խօսի Տէր Աստուածը, նա խաղաղութիւն կ’խօսի իր ժողովրդի եւ իր սուրբերի հետ, եւ նորանք ետ չեն դառնալ յիմարութեան մէջ.
  • 9Իրաւի որ նորա փրկութիւնը մօտիկ է նորանից վախեցողներին, որ փառք բնակուի մեր երկրումը։
  • 10Ողորմութիւն եւ ճշմարտութիւն իրար կ’հանդիպեն. արդարութիւն եւ խաղաղութիւն իրար կ’համբուրեն։
  • 11Ճշմարտութիւն կ’բուսնի երկրից, եւ արդարութիւն վայր կ’նայի երկնքիցը։
  • 12Տէրը բարիք էլ կ’տայ, եւ մեր երկիրը կ’տայ իր պտուղը։
  • 13Արդարութիւնը նորա առաջից կ’գնայ, եւ նա իր քայլերը կ’դնէ նորա ճանապարհի վերայ։
← Ցանկ