ՍԱՂՄՈՍ84
  • 1Երգողների գլխաւորին. Կիթթիթի վերայ. Կորխի որդկանց Սաղմոս։ Քանի՜ սիրելի են քո բնակարանները, ով Զօրաց Տէր։
  • 2Իմ անձը ցանկանում է եւ փափաքում Տիրոջ սրահներին, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծում են կենդանի Աստուծով։
  • 3Ծիտն էլ տուն գտաւ եւ ծիծեռնակը բուն՝ իրան համար, որ իր ձագերը դնէ նորանում, այսինքն քո սեղանները, որ Զօրաց Տէր՝ իմ Թագաւոր եւ իմ Աստուած։
  • 4Երանի քո տան բնակողներին. Նորանք յաւիտեան կ’օրհնեն քեզ։ (Սէլա։)
  • 5Երանի այն մարդկանց որ նորանց զօրութիւնը քեզանից է, որ նորանց սրտերումը պատրաստուած ճանապարհներ կան։
  • 6Արտասուքի ձորովն անցնելով՝ նորան աղբիւրի պէս են շինում. Եւ աշունի անձրեւը ծածկում է օրհնութիւնով։
  • 7Նորանք զօրութիւնից զօրութիւն են գնում, եւ Աստուծուն երեւում՝ Սիօնի մէջ։
  • 8Ով Տէր՝ Զօրաց Աստուած, լսիր իմ աղօթքն. Ականջ դիր, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)
  • 9Ով Մեր վահանը՝ Աստուած, տես, եւ քո օծեալի երեսին նայիր։
  • 11Որովհետեւ Տէր Աստուածն արեւ եւ վահան է. Տէրը շնորհք եւ փառք է տալիս. նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից։
  • 12Ով Զօրաց Տէր, երանի այն մարդին որ քեզ է յուսացած։
← Ցանկ