ՍԱՂՄՈՍ83
- 1Երգ. Ասափի սաղմոս։ Ով Աստուած, լուռ մի կենար. Անձայն մի լինիր, եւ մի դադարիր, ով Աստուած։
- 2Ահա քո թշնամիները գոռում են, եւ քեզ ատողները բարձրացրին իրանց գլուխները։
- 3Խորամանկ հնարք են շինում քո ժողովրդի դէմ. Եւ խորհուրդ են անում քո պահպանածների վերայ։
- 4Ասում են՝ Եկէք կորցնենք, որ ազգ չ’լինին. Եւ էլ չ’յիշուի Իսրայէլ անունը։
- 5Միաբան սրտով խորհուրդ արին, քեզ դէմ դաշինք հաստատեցին։
- 6Եդովմի բնակարանները եւ Իսմայէլացիք, Մովաբ եւ Հագարացիք.
- 7Գեբաղ եւ Ամօն եւ Ամաղէկ, Փղշտացիք Տիւրոսի բնակիչների հետ։
- 8Ասուրն էլ միաւորուեցաւ նորանց հետ. Օգնում են Ղովտի որդկանցը։ (Սէլա։)
- 9Արա նորանց ինչպէս Մադիամին՝ ինչպէս Սիսերային՝ ինչպէս Յաբինին Կիսոն հեղեղատի մօտ։
- 10Որ նորանք Ենդովրի մօտ սատկեցին. աղբ եղան երկրի վերայ։
- 11Արա նորանց իշխաններին Օրէբի եւ Զէբի նման. Եւ նորանց ամեն մեծաւորներին Զէբէէի եւ Սաղմանայի նման։
- 12Որ նորանք ասում են. Տիրապետենք մեզ համար Աստուծոյ բնակարաններին։
- 13Աստուած իմ, արա նորանց ինչպէս փոշի եւ ինչպէս դարման քամիի առաջին։
- 14Ինչպէս որ կրակն այրում է անտառը, եւ ինչպէս որ բոցը խանձում է սարերը.
- 15Այնպէս հալածիր նորանց քո մրրիկովը, եւ զարհուրեցրու նորանց քո փոթորիկովը։
- 16Լցրու նորանց երեսներն անարգանքով, որ քո անունը խնդրեն, ով Տէր։
- 17Թող ամաչեն եւ շփոթուին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթ լինին ու կորչեն.
- 18Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. Դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ։