ՍԱՂՄՈՍ81
  • 1Երգողների գլխաւորին. Կիթթիթի վերայ. Ասափի (Սաղմոս)։ Ցնծացէք Աստուծոյ առաջին, որ մեր զօրութիւնն է. Ուրախութիւնով աղաղակեցէք դէպի Յակոբի Աստուածը։
  • 2Երգը բարձրացրէք, թմբուկը տուէք, քաղցր քնարը սաղմոսարանի հետ։
  • 3Փող փչեցէք ամսի գլխումը. Լրացած լուսնի ժամանակին, մեր տօնի օրումը։
  • 4Որովհետեւ այս հրաման է Իսրայէլին, եւ Յակոբի Աստուծուն իրաւունք։
  • 5Վկայութիւն դրաւ Յովսէփի մէջ՝ երբոր նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դէմ. լեզու էի լսում, որ չ’գիտէի։
  • 7Դու նեղութիւնումը կանչեցիր, եւ փրկեցի քեզ. Լսեցի քեզ որոտմունքի ծածկոցումը. փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մօտ։ (Սէլա։)
  • 8Լսիր, իմ ժողովուրդ, եւ կ’վկայեմ քեզ. Ով Իսրայէլ, երանի՜ թէ լսէիր ինձ։
  • 9Օտար Աստուած չ’լինի քո միջումը. Եւ երկրպագութիւն չ’անես օտար Աստուծոյ։
  • 10Ես եմ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրիցը. լայն բաց արա քո բերանը՝ եւ ես կ’լեցնեմ դորան։
  • 11Բայց իմ ժողովուրդը չ’լսեց իմ ձայնը, եւ Իսրայէլը չ’հաւանեց ինձ։
  • 12Ապա նորանց թողի իրանց սրտերի կամքին, որ գնան իրանց խորհուրդներումը։
  • 13Եթէ՜ իմ ժողովուրդը ինձ լսէր, եւ Իսրայէլն իմ ճանապարհումը գնար,
  • 14Շուտով կ’խոնարհեցնէի նորանց թշնամիները եւ իմ ձեռքը կ’դարձնէի նորանց նեղացնողների դէմ։
  • 15Տիրոջն ատողները կ’խոնարհուէին նորա առաջին, իսկ նորա ժամանակը յաւիտեան կ’լինէր։
  • 16Նա կ’կերակրէր նորան պարարտ ցորենով, եւ վէմիցը կ’կշտացնէի քեզ մեղրով։
← Ցանկ