ՍԱՂՄՈՍ79
  • 1Ասափի Սաղմոս։ Ով Աստուած, հեթանոսները մտան քո ժառանգութեան մէջ. Պղծեցին քո սուրբ տաճարը. Երուսաղէմն աւերակ արին։
  • 2Նորանք քո ծառաների դիակները կերակուր տուին երկնքի թռչուններին, եւ քո սուրբերի մարմինը երկրի գազաններին։
  • 3Նորանց արիւնը թափեցին ինչպէս ջուր Երուսաղէմի չորս կողմովը. Եւ թաղող չ’կար։
  • 4Մենք նախատինք եղանք մեր դրացիներին, ծաղր եւ անարգանք մեր չորս կողմովը եղողների առաջին։
  • 5Մինչեւ ե՞րբ, Տէր. Կ’բարկանաս իսպառ, եւ քո նախանձը կրակի պէս կ’բորբոքուի՞։
  • 6Թափիր քո բարկութիւնը այն ազգերի վերայ՝ որ քեզ չեն ճանաչում, եւ այն թագաւորութիւնների վերայ՝ որ քո անունը չեն կանչում։
  • 7Որովհետեւ նորանք Յակոբին կերան եւ նորա բնակութիւնը աւերեցին։
  • 8Մի յիշիր մեզ դէմ առաջի անօրէնութիւնները, թող շուտով հասնի մեզ քո ողորմութիւնը. Որովհետեւ մենք շատ տկարացանք։
  • 9Օգնիր մեզ, ով մեր փրկութեան Աստուած, քո անուան փառքի համար, եւ փրկիր մեզ եւ քաւիր մեր մեղքերը քո անունի համար։
  • 10Ի՞նչու ասեն հեթանոսները՝ թէ Ո՞ր տեղ է նորանց Աստուածը. Թող հեթանոսների մէջ մեր աչքի առաջին յայտնուի այն քո ծառաների թափուած արեան վրէժը։
  • 11Թող գերիների հառաչանքը քո առաջը մտնէ. Քո բազուկի մեծութեան պէս ապրեցրու մահի որդկանցը։
  • 12Եօթնապատիկ հատուցում արա մեր դրացիներին իրանց ծոցի մէջ՝ իրանց այն նախատինքը, որով քեզ անարգեցին, ով Տէր։
  • 13Բայց մենք քո ժողովուրդը եւ քո արօտի հօտն ենք. Յաւիտեան կ’գոհանանք քեզանից, եւ քո գովասանքը կ’պատմենք ազգից մինչեւ ազգ։
← Ցանկ