ՍԱՂՄՈՍ7
  • 1Դաւիթի Շիկկայօն, որ Տիրոջը երգեց Բենիամինեան Քուշի խօսքերի համար։ Ով Տէր՝ իմ Աստուած, ես քեզ վերայ եմ դրել իմ յոյսը. փրկիր ինձ իմ ամեն հալածողներիցը եւ ազատիր ինձ։
  • 2Որ իմ անձը առիւծի պէս չ’յափշտակէ եւ պատառէ, եւ ազատող չ’լինի։
  • 3Ով Տէր՝ իմ Աստուած, եթէ այս բանը արել եմ, եթէ անիրաւութիւն կայ իմ ձեռքերումը.
  • 4Եթէ չար եմ հատուցրել ինձ հետ խաղաղ լինողին, եւ կողոպտել եմ՝ ինձ զուր տեղը նեղացնողին.
  • 5Ապա թող թշնամին հալածէ իմ անձը եւ հասնէ նորան. Եւ նա իմ կեանքը կոխ տայ գետնի վերայ, եւ իմ փառքը հողի մէջ բնակեցնէ։ (Սէլա։)
  • 6Վեր կաց, ո՜վ Տէր քո բարկութիւնովը, բարձրացիր իմ նեղացնողների կատաղութեան համար, եւ արթնացիր ինձ համար դու՝ որ իրաւունք պատուիրեցիր։
  • 7Եւ ազգերի ժողովքը թող շրջապատէ քեզ, եւ նորանց վերայ դարձիր դէպի բարձր տեղերը։
  • 8Տէրը դատաստան է անում ազգերի վերայ. Դատիր ինձ, Տէր, իմ արդարութեան պէս եւ իմ անմեղութեան պէս, որ ինձանում կայ։
  • 9Թող վերջանայ ամբարիշտների չարութիւնը, եւ հաստատիր արդարին. Որովհետեւ դու սրտեր ու երիկամունքներ քննող ես, ով արդար Աստուած։
  • 10Իմ ասպարն Աստուած է, որ փրկում է սրտով ուղիղներին։
  • 11Աստուած արդար դատաւոր է, եւ Աստուած ամեն օր բարկանում է ամբարշտի վերայ,
  • 12Եթէ ետ չ’դառնայ, նա իր սուրը կ’սրէ, իր աղեղը լարել եւ պատրաստել է.
  • 14Ահա նա անօրէնութեան երկունք է քաշում. Յղացած է չարութիւնով եւ ծնում է խաբէութիւն։
  • 15Հոր փորեց ու խորացրեց, բայց ինքն ընկաւ այն խորի մէջ՝ որ շինեց։
  • 16Նորա չարութիւնը կ’դառնայ նորա գլխի վերայ. Եւ նորա անիրաւութիւնը վայր կ’գայ իր գագաթի վերայ։
  • 17Ես կ’գոհանամ Տէրիցը իր արդարութեան համար եւ սաղմոս կ’ասեմ բարձրեալ Տիրոջ անունին։
← Ցանկ