ՍԱՂՄՈՍ4
  • 1Երգողների գլխաւորին. Նիկինօթով։ Դաւիթի Սաղմոս։ Երբոր կանչեմ, լսիր ինձ, ով իմ արդարութեան Աստուած. Դու որ նեղութեան մէջ ազատեցիր ինձ, ողորմիր ինձ ու լսիր իմ աղօթքը։
  • 2Ով մարդկանց որդիք, մինչեւ ե՞րբ պիտի իմ փառքը ամօթ դառնայ, եւ ունայն բան պիտի սիրէք եւ ստութիւն պիտի խնդրէք։ (Սէլա։)
  • 3Բայց ճանաչեցէք, որ Տէրն ընտրել է իր սուրբին. Տէրը լսում է, երբոր կանչում են նորան։
  • 4Դողացէք եւ մի մեղանչէք. խօսեցէք ձեր սրտերի հետ ձեր անկողիններումը եւ լուռ կացէք, (Սէլա։)
  • 5Արդարութեան զոհեր ընծայեցէք, եւ Տիրոջը յուսացէք։
  • 6Շատերն ասում են թէ բարին ո՞վ ցոյց կ’տայ մեզ. բարձրացրու մեզ վերայ քո երեսի լոյսը, Տէր։
  • 7Դու ուրախութիւն տուիր իմ սրտին՝ նորանց ցորենի եւ գինիի շատանալու ժամանակիցն աւելի։
  • 8Ես խաղաղութիւնով կ’պառկիմ եւ կ’քնեմ. Որովհետեւ դու ես միայն, ով Տէր, ինձ ապահովութեամբ բնակեցնում։
← Ցանկ