ՍԱՂՄՈՍ2
  • 1Ի՞նչու համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։
  • 2Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ
  • 3Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից։
  • 4Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։
  • 5Այն ժամանակ նա կ’խօսի նորանց հետ իրան բարկութիւնովը, եւ իրան սրտմտութիւնովը կ’շփոթեցնէ նորանց։
  • 6Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ։
  • 7Կ’պատմեմ հրամանը. Տէրն ասեց ինձ. Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ.
  • 8Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները քեզ ժառանգութիւն կ’տամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք։
  • 10Եւ հիմա, ով թագաւորներ, խոհեմացէք, եւ խրատուեցէք, ով երկրի դատաւորներ։
  • 11Վախով ծառայեցէք Տիրոջը, եւ դողալով ցնծացէք։
  • 12Որդիին համբուրեցէք, որ չ’բարկանայ, եւ դուք չ’կորչիք ճանապարհումը. Որովհետեւ նորա բարկութիւնը շուտով կ’վառուի. երանի այն ամենին որ նորան են յուսացած։
← Ցանկ