ՍԱՂՄՈՍ2
- 1Ի՞նչու համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։
- 2Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ թէ
- 3Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից։
- 4Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։
- 5Այն ժամանակ նա կ’խօսի նորանց հետ իրան բարկութիւնովը, եւ իրան սրտմտութիւնովը կ’շփոթեցնէ նորանց։
- 6Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ։
- 7Կ’պատմեմ հրամանը. Տէրն ասեց ինձ. Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ.
- 8Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները քեզ ժառանգութիւն կ’տամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք։
- 9Երկաթի գաւազանով կ’ջարդես նորանց, եւ բրուտի ամանի պէս կ’փշրես նորանց։
- 10Եւ հիմա, ով թագաւորներ, խոհեմացէք, եւ խրատուեցէք, ով երկրի դատաւորներ։
- 11Վախով ծառայեցէք Տիրոջը, եւ դողալով ցնծացէք։
- 12Որդիին համբուրեցէք, որ չ’բարկանայ, եւ դուք չ’կորչիք ճանապարհումը. Որովհետեւ նորա բարկութիւնը շուտով կ’վառուի. երանի այն ամենին որ նորան են յուսացած։