ՍԱՂՄՈՍ18
- 1Սրտանց սիրում եմ քեզ, ով Տէր՝ իմ զօրութիւնը։
- 2Տէր, իմ վէմ, եւ իմ բերդ եւ իմ ազատիչ. Իմ Աստուած, իմ ամրութիւն, որին ես յուսացած եմ։ Ով իմ ասպար եւ իմ փրկութեան եղջիւր, նա իմ բարձր աշտարակն է.
- 3Ես օրհնեալ Տիրոջը կանչեցի, եւ իմ թշնամիներիցը կ’փրկուիմ։
- 4Մահի լարերը շրջապատեցին ինձ, եւ կորստեան վտակները վախեցրին ինձ,
- 5Գերեզմանի ցաւերը պատեցին ինձ, մահի որոգայթները հասան ինձ վերայ։
- 6Ես իմ նեղութիւնումը կանչեցի դէպի Տէրը, եւ դէպի իմ Աստուածն աղաղակեցի. Նա լսեց իմ ձայնը իր տաճարիցը. Եւ իմ աղաղակը նորա առաջը հասաւ՝ նորա ականջներին։
- 7Այն ժամանակ երկիրը դողաց ու շարժուեցաւ, եւ սարերի հիմունքները սարսափեցան եւ դողացին. Որովհետեւ նա բարկացաւ։
- 8Ծուխ դուրս եկաւ նորա քթիցը, եւ փչացնող կրակ՝ նորա բերանիցը. Կայծակներ փայլատակեցին նորանից։
- 9Նա խոնարհեցրեց երկինքը եւ վայր եկաւ, եւ մառախուղ կար նորա ոտների տակ։
- 10Նա հեծաւ քերովբէի վերայ եւ թռաւ. Եւ սլացաւ քամիի թեւերի վերայ։
- 11Նա խաւարը ծածկոյթ դրաւ իր վերայ. խորան եղան նորան չորս կողմովը խաւարային ջուրերը եւ երկնքի ամպերը։
- 12Նորա առաջին փայլող լոյսիցը նորա ամպերն անցան, կարկուտ եւ կրակի կայծակներ դառան։
- 13Եւ Տէրը որոտաց երկնքումը, եւ Բարձրեալն իր ձայնը տուաւ կարկուտով եւ կրակի կայծակներով։
- 14Եւ նա իր նետերն ուղարկեց եւ ցրուեց նորանց, եւ կայծակները գցեց եւ շփոթեցրեց նորանց։
- 15Եւ երեւեցան ջրերի անդունդքը, եւ երկրի հիմունքը յայտնուեցան քո սաստելուցը, Տէր. Քո բարկութեան հողմի փչելուցը։
- 16Նա վերեւիցն ուղարկեց եւ բռնեց ինձ. Նա շատ ջրերից հանեց ինձ։
- 17Նա ազատեց ինձ իմ զօրաւոր թշնամիիցը, եւ իմ ատողներիցը, որ ինձանից զօրաւոր էին։
- 18Նորանք իմ նեղութեան օրումը առաջս առան. Բայց Տէրը նեցուկ եղաւ ինձ համար։
- 19Եւ ինձ հանեց լայնարձակ տեղ եւ ինձ փրկեց. Որովհետեւ հաւանեց ինձ։
- 20Տէրը բարի է անում ինձ իմ արդարութեան պէս, եւ ինձ հատուցանում է իմ ձեռքի մաքրութեան պէս։
- 21Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները եւ իմ Աստուածանից ամբարշտութիւնով չ’հեռացայ։
- 22Որովհետեւ նորա ամեն իրաւունքներն իմ առաջն են, եւ ես նորա պատուիրանքներն ինձանից չեմ հեռացնում։
- 23Ես անարատ եմ նորա առաջին, եւ զգուշանում եմ իմ անօրէնութիւնիցը։
- 24Ուստի Տէրը հատուցանում է ինձ իմ արդարութեան պէս. Իմ ձեռքի մաքրութեան պէս՝ նորա աչքի առաջին։
- 25Ողորմածի հետ ողորմած ես. Եւ անարատի հետ անարատ ես.
- 26Իստակի հետ իստակ ես. Եւ ծուռի հետ՝ ծուռ։
- 27Որովհետեւ դու աղքատ ժողովրդին ապրեցնում ես. Եւ բարձր աչքերը խոնարհեցնում ես։
- 28Որովհետեւ դու լուսաւորում ես իմ ճրագը. Տէր Աստուածը լուսաւոր է անում իմ խաւարը.
- 29Որովհետեւ քեզանով վազում եմ զօրքի վերայ. Եւ իմ Աստուծովն անց եմ կենում պարսպի վերայից։
- 30Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը կրակով մաքրուած է. նա պահապան է ամեն իրան յուսացողների համար.
- 31Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Տէրիցը. Եւ ո՞վ է վէմ մեր Աստուածանից ջոկ.
- 32Այն Աստուածը, որ զօրութիւն է հագցնում ինձ. Եւ իմ ճանապարհն անարատ անում.
- 33Նա որ իմ ոտներն եղջերուների ոտների նման է շինում, եւ ինձ՝ բարձր տեղերումը կանգնեցնում.
- 34Նա իմ ձեռքը վարժեցնում է պատերազմ անելու, որ իմ բազուկը պղնձի աղեղը լարեն։
- 35Եւ տալիս ես ինձ քո փրկութեան վահանը, եւ քո աջը հաստատում է ինձ, եւ քո քաղցրութիւնը մեծացնում է ինձ։
- 36Դու լայնարձակ ես անում իմ գնացքը իմ տակ, եւ իմ սրունքները չեն դողում։
- 37Ես կ’հալածեմ իմ թշնամիները եւ նորանց կ’հասնեմ. Եւ ետ չեմ դառնալ մինչեւ որ փչանան։
- 38Ես կ’զարկեմ նորանց, որ չ’կարողանան վեր կենալ. Նորանք իմ ոտների տակ կ’ընկնեն։
- 39Դու ինձ զօրութիւն ես հագցնում պատերազմի համար. Եւ ինձ դէմ վեր կացածներին իմ տակն ես գցում։
- 40Դու իմ թշնամիներին հալածական ես անում. Եւ ես ինձ ատողներին կ’փչացնեմ։
- 41Նորանք կանչում են, բայց փրկող չ’կայ. դէպի Տէրը՝ բայց նա նորանց չէ պատասխանում։
- 42Ես կ’փշրեմ նորանց ինչպէս փոշի քամիի առաջին. Դուրս կ’թափեմ նորանց ինչպէս փողոցի ցեխը։
- 43Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակութիւնիցը, ինձ հեթանոսների վերայ գլուխ ես դնում. Այն ժողովուրդը, որ ես նորան չէի ճանաչում, ծառայում է ինձ։
- 44Հէնց ականջով լսելով՝ հնազանդուեցան ինձ. Օտարների որդիքը ինձ շողոքորթեցին։
- 45Օտարների որդիքը թուլացան, եւ սարսափում էին իրանց ապաստարաններիցը։
- 46Կենդանի է Տէրը. Եւ օրհնեալ է իմ Վէմը. Եւ բարձրացած լինի իմ փրկութեան Աստուածը.
- 47Այն Աստուածը՝ որ վրէժս առնում է, եւ ժողովուրդները հնազանդեցնում է իմ ներքեւը.
- 48Որ փրկում է ինձ իմ թշնամիներիցը. Եւ բարձրացնում է ինձ նորանցից, որ ինձ դէմ վեր կացան. Դու ազատում ես ինձ անիրաւ մարդիցը։
- 49Սորա համար հեթանոսների մէջ կ’գոհանամ քեզանից, ով Տէր. Եւ քո անունին սաղմոս կ’ասեմ։
- 50Նա մեծացնում է իր փրկութիւնը իր թագաւորի համար. Եւ ողորմութիւն է անում իր օծեալ Դաւիթին եւ նորա զաւակին մինչեւ յաւիտեան։