ՍԱՂՄՈՍ17
  • 1Թող քո երեսիցը դուրս գայ իմ դատաստանը. Թող քո աչքերը նային ուղղութեան վերայ։
  • 2Դու փորձեցիր իմ սիրտը և գիշերումը քննեցիր. Դու կրակով հալեցրիր ինձ եւ անիրաւութիւն չ’գտար ինձանում. Ես միտքս դրել եմ՝ որ իմ բերանը պատուիրանազանց չ’լինի։
  • 3Մարդկանց գործերի նկատմամբ՝ քո շրթանց խօսքի պէս զգոյշ եմ կենում բռնաւոր ճանապարհներիցը։
  • 4Հաստատիր իմ գնացքը քո ճանապարհումը, որ ոտքերս չ’գլորուին։
  • 5Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ով Աստուած. Ականջդ ինձ մօտ դարձրու. Լսիր իմ խօսքերը։
  • 6Փառաւոր արա քո ողորմութիւնը, ով դու որ յուսացողներին փրկում ես նորանցից՝ որ քո աջ ձեռին հակառակ են կենում։
  • 7Պահիր ինձ ինչպէս աչքի բիբ, եւ քո թեւերի շուքի տակ ծածկիր ինձ։
  • 8Այն ամբարիշտներիցը՝ որ քանդում են ինձ. Իմ անձի թշնամիներիցը, որ չորս կողմովս պաշարում են ինձ։
  • 9Նորանք փակում են իրանց պարարտ սիրտը, եւ իրանց բերանովը ամբարտաւանութիւն են խօսում։
  • 10Հիմա մեր գնացքի չորս կողմովը պատում են մեզ. Եւ իրանց աչքերը դրած են, որ մեզ գետնի վերայ գցեն։
  • 11Նորանք նման են առիւծի, որ ցանկանում է գիշատել. Եւ առիւծի ձագին, որ ծածուկ տեղերումը նստած է։
  • 12Վեր կաց, Տէր, առ նորան առաջը. Նորան գետնի վերայ գցիր. Եւ իմ անձը ապրեցրու ամբարիշտների ձեռքիցը քո սրովն։
  • 13Քո ձեռքովն, ով Տէր, ապրեցրու մարդկանցիցը՝ այս աշխարհքի մարդկանցիցը, որ նորանց բաժինը այս կեանքումն է. Եւ լցնում ես նորանց փորը քո գանձերովը, որ նորանց որդիներն էլ կշտացած են, եւ մնացածը թողում են իրանց երեխաներին։
  • 15Երգողների գլխաւորին։ Տիրոջ ծառայ Դաւիթի Սաղմոս, որ այս երգի խօսքերն ասեց Տիրոջը այն օրումը, որ Տէրը նորան փրկել էր իր բոլոր թշնամիների ձեռքիցը եւ Սաւուղի ձեռքիցը. Եւ ասեց.
← Ցանկ