ՍԱՂՄՈՍ17
  • 1Թող քո երեսիցը դուրս գայ իմ դատաստանը. Թող քո աչքերը նային ուղղութեան վերայ։
  • 2Դու փորձեցիր իմ սիրտը և գիշերումը քննեցիր. Դու կրակով հալեցրիր ինձ եւ անիրաւութիւն չ’գտար ինձանում. Ես միտքս դրել եմ՝ որ իմ բերանը պատուիրանազանց չ’լինի։
  • 3Մարդկանց գործերի նկատմամբ՝ քո շրթանց խօսքի պէս զգոյշ եմ կենում բռնաւոր ճանապարհներիցը։
  • 4Հաստատիր իմ գնացքը քո ճանապարհումը, որ ոտքերս չ’գլորուին։
  • 5Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ով Աստուած. Ականջդ ինձ մօտ դարձրու. Լսիր իմ խօսքերը։
  • 6Փառաւոր արա քո ողորմութիւնը, ով դու որ յուսացողներին փրկում ես նորանցից՝ որ քո աջ ձեռին հակառակ են կենում։
  • 7Պահիր ինձ ինչպէս աչքի բիբ, եւ քո թեւերի շուքի տակ ծածկիր ինձ։
  • 8Այն ամբարիշտներիցը՝ որ քանդում են ինձ. Իմ անձի թշնամիներիցը, որ չորս կողմովս պաշարում են ինձ։
  • 9Նորանք փակում են իրանց պարարտ սիրտը, եւ իրանց բերանովը ամբարտաւանութիւն են խօսում։
  • 10Հիմա մեր գնացքի չորս կողմովը պատում են մեզ. Եւ իրանց աչքերը դրած են, որ մեզ գետնի վերայ գցեն։
  • 11Նորանք նման են առիւծի, որ ցանկանում է գիշատել. Եւ առիւծի ձագին, որ ծածուկ տեղերումը նստած է։
  • 12Վեր կաց, Տէր, առ նորան առաջը. Նորան գետնի վերայ գցիր. Եւ իմ անձը ապրեցրու ամբարիշտների ձեռքիցը քո սրովն։
  • 14Բայց ես արդարութիւնով կ’տեսնեմ քո երեսը, եւ երբոր արթնանամ, կ’կշտանամ քո նմանութիւնովը։
  • 15Երգողների գլխաւորին։ Տիրոջ ծառայ Դաւիթի Սաղմոս, որ այս երգի խօսքերն ասեց Տիրոջը այն օրումը, որ Տէրը նորան փրկել էր իր բոլոր թշնամիների ձեռքիցը եւ Սաւուղի ձեռքիցը. Եւ ասեց.
← Ցանկ