ՍԱՂՄՈՍ16
  • 1Ասեցի Տիրոջը՝ թէ դու ես իմ Տէրը. Բարիք չ’ունիմ քեզանից ջոկ։
  • 2Սուրբերին, որ երկրումն են, եւ փառաւորներին՝ նորանց վերայ է իմ բոլոր հաճութիւնը։
  • 3Կ’շատանան նորանց ցաւերը, որ օտար Աստուծոյ ետեւից են վազում. Ես չեմ մատուցանել նորանց ընծաները, որ արիւնից են. Եւ նորանց անունները իմ շրթունքների վերայ չեմ առնիլ։
  • 4Տէրն է իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժինը. Դու հաստատ պահում ես իմ ժառանգութիւնը։
  • 5Ինձ վիճակ ընկաւ ցանկալի տեղուանքը, եւ այս ժառանգութիւնը հաճոյ է ինձ։
  • 6Ես կ’օրհնեմ Տիրոջը, որ ինձ խրատ է տալիս. Եւ գիշերն էլ իմ երիկամունքները յորդորում են ինձ։
  • 7Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. Որովհետեւ նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանուիլ։
  • 9Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ քո սրբին ապականութիւն տեսնիլ չես տալ։
  • 10Դու ինձ ճանաչեցնում ես կեանքի ճանապարհը. քո երեսի առաջին ուրախութիւնների լիութիւն կայ, եւ քո աջ կողմը՝ քաղցրութիւններ՝ յաւիտեան։
  • 11Դաւիթի Աղօթք։ Ո՜վ Տէր, լսիր արդարութեան. Մտիկ տուր աղաղակիս, եւ ականջ դիր իմ աղօթքին, որ սուտ շրթունքներից չէ։
← Ցանկ