ՍԱՂՄՈՍ147
  • 1Օրհնեցէք Տիրոջը. Որովհետեւ բարի է մեր Աստուծուն սաղմոս ասել, որովհետեւ քաղցր եւ գեղեցիկ է օրհնաբանութիւնը։
  • 3Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը։
  • 4Նա համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը։
  • 5Մեծ է մեր Տէրը եւ շատ զօրաւոր. նորա իմաստութեանը չափ չ’կայ։
  • 6Տէրը հաստատում է խեղճերին, բայց խոնարհեցնում է ամբարիշտներին մինչեւ հողը։
  • 7Երգեցէք Տիրոջը գոհութիւնով. Մեր Աստուծուն սաղմոս երգեցէք քնարով։
  • 8Որ ծածկում է երկինքը ամպերով, անձրեւ է պատրաստում երկրիս համար, եւ սարերին խոտ է բուսցնել տալիս։
  • 9Որ նա անասուններին տալիս է իրանց կերակուրը, ագռաւի ձագերին՝ որ կանչում են իրան։
  • 10Նա հաճութիւն չ’ունի ձիան զօրութեանը, զօրեղ մարդի սրունքներին չէ հաւանում։
  • 11Տէրը հաւանում է իրանից վախեցողներին, որ իր ողորմութեանն են յուսացած։
  • 12Ով Երուսաղէմ, գովիր Տիրոջը. Օրհնիր քո Աստուծուն, ով Սիօն։
  • 13Որովհետեւ նա պնդացնում է քո դռների նիգերը, եւ օրհնում է քո որդկանցը քեզանում։
  • 14Նա խաղաղութիւն է տալիս քո սահմաններին, եւ կշտացնում է քեզ պարարտ ցորենով։
  • 15Նա ուղարկում է իր խօսքը երկրի մէջ. Եւ նորա խօսքը վազում է շուտ շուտ։
  • 16Նա բուրդի պէս ձիւն է տալիս. Եւ եղեմն է ցանում փոշի մոխրի պէս։
  • 17Նա իր սառուցն ուղարկում է կտորների պէս. Նորա ցրտի առաջին ո՞վ կ’կենայ։
  • 18Նա ուղարկում է իր խօսքը եւ հալում նորանց. Իր քամին փչել է տալիս, եւ ջուրեր են վազում։
  • 19Նա պատմում է իր խօսքը Յակոբին, իր հրամաններն ու իրաւունքներն՝ Իսրայէլին։
  • 20Ոչ մէկ ազգի այսպէս չ’արաւ. Եւ նորանք չեն ճանաչում նորա դատաստանները։ Ալէլուիա։
← Ցանկ