ՍԱՂՄՈՍ146
  • 1Ալէլուիա։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։
  • 2Տիրոջը կ’օրհնեմ ես իմ կեանքումը. Իմ Աստուծուն սաղմոս կ’ասեմ քանի որ կամ։
  • 3Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ։
  • 4Նորա հոգին դուրս կ’գայ, նա դէպի իր հողը կ’դառնայ, նոյն օրը կ’կորչեն նորա խորհուրդները։
  • 5Երանի նորան, որի օգնականը Յակոբի Աստուածն է. Որ նորա յոյս իր Եհովայ Աստուծուն վերայ է։
  • 6Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու նորանց մէջ ամեն եղածը. Որ հաւատարմութիւն է պահում յաւիտեան.
  • 8Տէրը բանում է կոյրերի աչքերը. Տէրը կանգնեցնում է ընկածներին. Տէրը սիրում է արդարներին։
  • 9Տէրը պահում է պանդուխտներին. Նա ընդունում է որբերին եւ որբեւայրիներին. բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է։
  • 10Տէրը կ’թագաւորէ յաւիտեան. Քո Աստուածը, ով Սիօն, ազգից ազգ։ Ալէլուիա։
← Ցանկ